Ռուսաստանը կշարունակի ԱՄՆ-ին ծանուցել բալիստիկ հրթիռների արձակման մասին
Ռուսաստանը կշարունակի ԱՄՆ-ին ծանուցել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների և սուզանավից արձակվող բալիստիկ հրթիռների արձակման մասին՝ չնայած Մոսկվայի կողմից START-ի կասեցմանը։
Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Ռյաբկովը նշել է, որ քաղաքական և իրավական տեսակետից իրավիճակն այնպիսին է, որ բոլոր տեսակի տեղեկատվության փոխանակումները կլինեն ճիշտ և իրավիճակը կպահպանեն կայուն։