Էնդրիկի կենսագրությունը «Ռեալում» կարող է սահմանափակվել ընդամենը 4 րոպեովՆերմուծող երկրները բախվել են ցորենի պաշարների սպառմանըՀայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել ՍպերցյանըՀայաստանը ԱՊՀ գործընկերներին ներկայացրել է միգրացիայի կառավարման իր փորձըԿամո Ցուցուլյանը ԱՊՀ գործընկերներին ներկայացրել է Հայաստանի ոստիկանության բարեփոխումներըՀայաստանն ու Բելգիան քննարկել են տնտեսական և միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումըՈսկանյան Աստվածաշնչի տպագրության 360-ամյակին նվիրված գիտաժողով կանցկացվիՀայաստանը ռուսական հրուշակագործների համար ամենաարագ աճող արտահանման ուղղություններից մեկն էԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը վերջին տեղում էՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՖրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակրի վրա հրդեհ է բռնկվելՀայաստանում գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների համար սեմինար է անցկացվել«Կանանց գաղութում» հաշվառված կինը սուր կտրող առարկայով հարվածներ է հասցրել 51-ամյա տղամարդունՀայաստանն ու Իրանը կարևորել են հանրային հաղորդակցության ոլորտում համագործակցությունըՎեհափառը կարևորել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի դերը Հայաստանի և Սփյուռքի զարգացման գործումՀայաստանի օդային տարածքն իրանական ինքնաթիռների համար փակելը Հայաստանին ավելի մեծ վնաս կհասցներ, քան Իրանին. փորձագետԵրևանում BMW-ն բախվել է Mitsubishi-ին և վրաերթի ենթարկել հետիոտնին. կա վիրավորԲերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել էՆոյեմբերի 1-ից կենսաչափական ծառայություններ կմատուցվեն ժամանակակից պայմաններում․ կգործի 14 նոր գրասենյակՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըՊուտին․ Ռուսաստանը հպարտանում է իր հերոսներով, նրանք գործով ապացուցել են իրենց նվիրվածությունըՌուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. ԶելենսկիԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՄիրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքըՄայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն էՋիլում հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմինՖրանսիայի իշխանությունները շարունակվող բողոքների պատճառով հարյուրավոր դպրոցներ են փակումԼիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսինՈստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններ․ ՆԳՆ-ն զգուշացնում էԱդրբեջանն ու Պակիստանը համատեղ հատուկ զորավարժություններ են անցկացրելՀայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության մրցույթԸնդգծվել է Հայաստանի և Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի փոխկապակցման նշանակությունըԽուդաթյանը Լայպցիգի քաղաքապետի հետ քննարկել է ենթակառուցվածքներին վերաբերող հարցերԵԱՏՄ միջկառավարական խորհուրդը Մինսկում․ 15 կարևոր հարց և նոր ծրագրերՄիրզոյանն ու Իրանի խորհրդարանի խոսնակը քննարկել են տրանսպորտային կապերի զարգացումըՎրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերը2026-ի հունվար-օգոստոսին արդյունաբերությունն աճել է 7,4%-ով. Պապոյան«Ռոսատոմ»-ը պատրաստ է զբաղվել Երևանի «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի վնասազերծմամբԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 2 հարցՔրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էԱրաղչին դրական է գնահատել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև շարունակվող շփումները«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՍևանա լճի մակարդակն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ովՍաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիոն ուժերը Եմենում հարվածել են հութիների 300 թիրախիՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԴոլարը, եվրոն ու ռուբլին էժանացել ենՍանիտարական խախտումներ՝ Ստեփանավանի հանրային սննդի օբյեկտում․ գործունեությունը կասեցվել էԻսպանիայի վարչապետը հայտարարել է խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ նշանակելու մասինԼարսում հայ վարորդները կոնյակով բարձված բեռնատարներով 1 ամսից ավել է կանգնած վիճակում ենԻ՞նչն է Ուայթ-Քեյնին տարել Մայր Աթոռ․ քաղաքագետ
Հասարակություն

Չեն վճարել ո՛չ տոնական օրերին, ո՛չ գիշերային, ո՛չ արտաժամ․ «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ում աշխատողներին իբրև «ստրուկ» են դիտարկել

Նարինե Հարությունյանն արդեն 40 տարի անընդմեջ աշխատում է «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ում ու 2 տարի առաջ որոշել է տեր կանգնել իր իրավունքներին: NEWSPRESS.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ աշխատել է վնասակար պայմաններում (10 հազար վոլտ հզորության վտանգի ներքո) ու թերի աշխատավարձով։

Նա խնդրով դիմել է տնօրինությանը (այն ժամանակ ՓԲԸ-ի տնօրենը Հարություն Երեմյանն էր), սակայն այստեղից տիկնոջը, մեղմ ասած, սիրուն տուն են ուղարկել։

«Ես ասել եմ՝ թերի եք վճարել, իրենք էլ ասել են՝ ոչ մի բան չի հասնում, գնա, մենք էսպես ենք աշխատում»,- պատմում է Նարինե Հարությունյանը։

Տնօրինության պատասխանը կնոջ համար համոզիչ չի եղել, քանի որ տարիներ շարունակ արտաժամ աշխատելով՝ կինը հավելավճար չի ստացել։

Նա պատմում է, որ իր պահանջով 4 անգամ եղել է տեսչական մարմնում, խոսել են ու կարծես թե ընդհանուր հայտարարի եկել։

«Խոսել ենք, իրենց մոտ ֆիքսել են, որ 2017 թվականից աշխատավարձը թերի եմ ստանում։ Դե, ասել են՝ ֆինանսական խնդիր կան ու խոստացել են 2017-ից թերի վճարումները հաշվել ու վճարել»,- ասում է Նարինե Հարությունյանը, ում ամեն անգամ տուն են ճանապարհել միայն խոստումներով։

Բայց պարզվել է, որ կնոջ գլխի տակ միայն փափուկ բարձ են դրել։ 

«Ասել են՝ կլուծենք, գնա, բայց խնդիրը շարունակել է մնալ օդից կախված»,- ասում է տկն․ Նարինեն։

Այլ կերպ ասած՝ գրաֆիկի խախտում, չվճարված գումարներ ու էլի մի քանի չլուծված հարցեր, որոնք Նարինե Հարությունյանին ստիպել են հետաքրքրվել ու պարզել, որ իր պահանջներն օրինական են։ Իսկ եթե դրանք օրինական են, ապա այն կարելի է տեղափոխել իրավական հարթություն։

Մեկ տարի առաջ, Նարինե Հարությունյանը դիմել է փաստաբանի օգնությանը։ 

Արդյունքում նորմալ հերթապահություն է նշանակվել, նորմալ վճարումներ արվել։

Նկատենք, որ կինն աշխատել է 24 ժամ․ այսինքն՝ 3 օրը մեկ, երբեմն էլ օրումեջ՝ շուրջօրյա աշխատանք՝ առանց հավելավճարի։ Մինչդեռ գրանցվել է 12-ժամյա աշխատանք։

Փաստաբանին դիմելուց հետո, 2022 թվականի օգոստոսից ստանում է արտահերթ աշխատանքի դիմաց հասանելիք վարձավճարը, նշանակվել է նորմալ հերթապահություն ու աշխատում է ամեն 4-րդ օրը (մինչ այդ աշխատել է ամեն 3-րդ օրը)։

Հատկանշական է, որ փաստաբանի միջամտությունից հետո, քրեական 4 վարույթով գործեր են ընթացել ու ՓԲԸ-ում աուդիտ է իրականացվել (ի դեպ, այդ ընթացքում փոխվել է նաև տնօրենը․ Երեմյանին այժմ փոխարինում է Սարգիս Բեջանյանը):

Այս ամենի արդյունքում, փաստորեն, աշխատավարձի վճարումը կանոնակարգվել է, սակայն խդիրն ամբողջությամբ լուծված չէ։ Այժմ կինը պահանջում է իրեն վճարել 2017 թվականից մինչև 2022թ-ի օգոստոսը չվճարված գումարները։

«Ժամ են ֆիքսել՝ ասում են 12-18 ժամ։ Էդ ժամերը ֆիքսած են նրա համար, որ ո՛չ տոնական օրերին վճարեն, ո՛չ գիշերային, ո՛չ արտաժամ։ Իսկ եթե ես 10 օր եմ աշխատում՝ 240 ժամ, իրենք պետք է ինձ տան արտաժամի գումար։ Դա էլ չեն վճարել»,- ասում է Նարինե Հարությունյանը։

Թե որքան գումար է պարտք ՓԲԸ-ն իրեն՝ չի հաշվարկել, ասում է՝ թող իրենք հաշվեն, դա իրենց գործն է, բայց վստահեցնում է, որ իր հասանելիք գումարն ստանալու ճանապարհից հետ չի կանգնի։

Այս պատմությունը հիշեցրեց տրոլեյբուսի վարորդների կողմից 2017-ին տեղի ունեցած ակցիաները։ Ինչպես այսօր Նարինե Հարությունյանը, այն ժամանակ էլ նրանք էին պնդում, որ թերի աշխատավարձ են ստանում, աշխատաժամերն ավելի շատ են, քան ստացած գումարը ու իրենց անգամ ստրուկի հետ էին համեմատում։

Այս ակցիաներին ի պատասխան, այն ժամանակ տնօրեն Հարություն Երեմյանը հայտարարություն տարածեց, թե՝ ամեն ինչ օրենքով է, «ստրուկներ» չկան։

Այսօր արդեն Նարինե Հարությունյանի գործն ապացուցեց, որ անօրինականություն այնուամենայնիվ եղել է ու աշխատողներին էլ, փաստորեն, շարունակում են ստրուկի նման վերաբերվել, քանի որ խնդիրը ոչ միայն Հարությունյանի հարցն է, այլ համակարգային է։

Արմինե Մկրտումյան