Չեմ կարողանում բնակարան ձեռք բերել, ես իմ կամքով չեմ եկել այստեղ, ես անօթևան եմ, հարկադրաբար տեղահանված․ իշխանաձորցի
Մրցույթով նորից այստեղ ուսուցիչ եմ աշխատում։ Իմ աշխատավարձից պահում են՝ Իշխանաձորում վերցրած վարկի համար։ Խոսքն Արդշինբանկի մասին է։ Ես իմ տունը, տեղը, ունեցվածքը, վաստակը թողել, եկել եմ, հարկադրաբար տեղահանվել եմ։ Այս մասին ՀՀ կառավարության շենքի մոտ հայտարարեց Իշխանաձորից բռնի տեղահանված տղամարդը։
Նրա խոսքով՝ ինքը պատմության ուսուցիչ է, դասավանդում է Ռազմագիտություն՝ Աբովյանի թիվ 8-րդ դպրոցում։
«Դիմել եմ բանկին։ Բանկը 2020թ․-ի նոյեմբերի 20-ի թվագրությամբ դիմել է դատարան։ Բերձորի մասնաճյուղի բանկը հիմա գոյություն չունի։ Որ նոյեմբերի 20-ին բանկը դատարան է դիմել, տեղյա՞կ էր՝ ես ո՞ղջ եմ, մեռա՞ծ եմ, անհետ կորա՞ծ եմ, թե՞ զոհված եմ։ Ու առ այսօր իմ աշխատավարձից պահում են։ Վարկը կազմում է 650 հազար։ Բանկը վերցնում է իմ աշխատավարձի 50 տոկոսը։ Ամբողջականն իրավունք չունեն վերցնեն․․․Դե ընդհանրապես էլ իրավունք չունեն վերցնել տեղահանվածից, որը հարկադրաբար թողել է իր տունն ու տեղը: Ես անօթևան եմ։ Ես իմ կամքով չեմ է թողել եկել»,- նշեց տղամարդը և հավելեց, որ տղան էլ նոր է բանակից եկել։
Նրա խոսքով՝ 10 միլիոնի սերտիֆիկատով չի կարողանում բնակարան ձեռք բերել։