Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Նիկոլ Փաշինյանին
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին փորձերը՝ շահարկել իրավիճակը տարածաշրջանում, անընդունելի են, գաղտնիք չէ, որ Հայաստանը ժողովրդավարության քողի տակ շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը»,- նշվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:
«Հայաստանի վարչապետը պատճառ չունի հերթական անգամ սխալ մեկնաբանելու Լաչինի ճանապարհի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ որոշումը և մեղադրանքներ ներկայացնելու, թե իբր Ադրբեջանը փակել է Լաչինի ճանապարհը»,- նշել է Ադրբեջանի ԱԳՆ-ն: