Իսրայելը կրկին հարձակվել է Դամասկոսի վրա
Սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը գնդակոծում են Դամասկոսի օդային թիրախները, ուրբաթ երեկոյան հայտնել է Al Ekhbariya հեռուստաալիքը։
«Սիրիական ՀՕՊ-երը հետ են մղում իսրայելական ագրեսիվ հարձակումը Դամասկոսի երկնքում և խոցում մի քանի հրթիռ»,- պնդում է հեռուստաալիքը։
Նախնական տվյալներով՝ Դամասկոսի մերձակայքում գտնվող ռազմական օբյեկտները ենթարկվել են օդային հարձակման։