Թուրքիայի խորհրդարանը թույլ է տվել, որ Ֆինլանդիան միանա ՆԱՏՕ-ին
Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի միանալու արձանագրության վավերացման օրինագծին։
Քվեարկությունը տեղի է ունեցել հինգշաբթի օրը՝ խորհրդարանի Գլխավոր ասամբլեայի նիստի ժամանակ։
Այսպիսով, Ֆինլանդիան օրինական հիմքեր ստացավ դաշինքին լիարժեք մուտք գործելու համար։