Մենք պատրաստում ենք մեր ապագա հաղթանակը․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտի 30-ին ուկրաինացիներին ուղղված երեկոյան տեսաուղերձում ամփոփել է դիմադրության 400 օրը։
«Չորս հարյուր օր... Մեր պաշտպանության չորս հարյուր օրն ընդդեմ լայնածավալ ագրեսիայի: Սա հսկայական ճանապարհ է, որով մենք անցել ենք։ Անցյալ ամառ և աշնանը մենք ապացուցեցինք, որ մեր հյուսիսային շրջանների ազատագրումը պատահականություն չէր: Մենք պատրաստում ենք մեր ապագա հաղթանակը»,-նշել է Զելենսկին։