ԵՄ երկրները մոտ են Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու հարցի քննարկմանը․ Օրբան
ԵՄ երկրները մոտ են Ուկրաինա խաղաղապահ զորքեր ուղարկելու քննարկմանը։ Այս մասին Kossuth ռադիոկայանի եթերում հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
Մենք մոտ ենք այն փաստին, որ ԵՄ երկրների ղեկավարներն իրենց զրույցներում անդրադառնան այս հարցին, ասել է Օրբանը։
Օրբանը նշել է, որ մեկ տարի առաջ ԵՄ երկրների ղեկավարները ռուս-ուկրաինական պատերազմի հարցում այլ մոտեցումներ ունեին։