Ադրբեջանական բանակը հրետանու զորավարժություններ է սկսել
Ադրբեջանի զինված ուժերի հրետանային ստորաբաժանումները մարտավարական զորավարժություններ են անցկացրել՝ համաձայն 2023 թվականի նախապատրաստական պլանի, որը հաստատվել է պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի կողմից։
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, որ վարժանքների ընթացքում կարճ ժամանակում մշակվել են կրակային դիրքեր գրավելու, ականանետային և հրետանային ստորաբաժանումները մարտական ռեժիմի բերելու գործողություններ։
Գործնական կրակոցների ընթացքում բարձր ճշգրտությամբ ոչնչացվել են պայմանական թիրախները, իսկ հանձնարարված խնդիրները հաջողությամբ կատարվել են։