Ճապոնիան արգելել է մի շարք սարքավորումների արտահանումը Ռուսաստան
Ճապոնիայի իշխանությունները որոշել են արգելել օդատիեզերական, շինարարական, մետալուրգիական արդյունաբերության, ինչպես նաև չափիչ սարքավորումների և կապի հետ կապված մի շարք ապրանքների արտահանումը Ռուսաստան։
Այս մասին գրում է BBC-ն։
«Այդ միջոցներն ուժի մեջ կմտնեն 2023 թվականի ապրիլի 7-ից»,- ասվում է Ճապոնիայի էկոնոմիկայի նախարարության մամուլի հաղորդագրության մեջ։