Որքան հասկացա անկողմնակալ լրահոսից Վարդանյանն ինքն է սադրել է միջադեպը, իսկ այն հետագայում սրել է Ալենը. Աշոտյան
Մհերին անձամբ չեմ ճանաչում։ Բայց զանգվածային ֆիզիկական բռնությունը ԱԺ-ում կիրառած և անպատիժ մնացած ՔՊ-ական ոհմակի վայնասունը դեպքի առիթով զավեշտալի է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Իսկ ԱԺ-ում ծառայություն իրականացնող իրավապահների կրկնակի ստանդարտների պահվածքը ծառայամտության և օրենքի ընտրողական կիրառման ամենացցուն դրսևորումներից է։
Որքան հասկացա անկողմնակալ լրահոսից Վարդանյանն ինքն է սադրել է միջադեպը, իսկ այն հետագայում սրել է Ալենը։
Վստահ եմ, որ թե ԱԺ-ի քաղաքական մեծամասնության բիոզանգվածը, թե նրանց սպասարկող իրավապահները փորձելու են ծածկադմփոց անել իրականությունը, դրա փոխարեն բեմադրելով այլ շոուներ և ջանք չղնայելով շեղել հայ հասարակության ուշադրությունը Սյունիքում և Արցախում տեղի ունեցող հերթական դավաճանական զարգացումներից։
Իսկ «բռնեք գողին» գոռացող իրական գողերի համապարփակ պատիժն Աստծո, օրենքների և մարդկանց կողմից դեռ առջևում է»։