Թեհրանը բացատրություն է պահանջել Ադրբեջանի իշխանություններից
«Իրանն Իսրայելի ԱԳ նախարարի հայտարարությունները Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ «Իրանի դեմ միասնական ճակատ ձևավորելու» վերաբերյալ համաձայնության մասին, համարում է որպես Ադրբեջանի տարածքն Իրանի ազգային անվտանգությանը սպառնալիքի վերածելու Իսրայելի չար մտադրությունների ևս մեկ փաստաթուղթ և խստորեն դատապարտում է դա»:
Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին։
Նա Իսրայելի և Ադրբեջանի արտգործնախարարների հայտարարություններն անվանել է նրանց համագործակցության հակաիրանական կողմնորոշման լռելյայն հաստատում և Ադրբեջանի իշխանություններից բացատրություն պահանջել այս հարցում։