Գերմանիան իր զորքերը դուրս կբերի Մալիից
Գերմանիան կսկսի զորքերի դուրսբերումը Մալիից հունիսին: Այս մասին գրում է Spiegel-ը:
Ամբողջ սարքավորումները հանելու համար անհրաժեշտ է 1700 բեռնատար կոնտեյներ։ Սկզբում նրանց կուղարկեն հարևան Նիգերիա, որտեղ մեծ օդանավակայան կա, իսկ հետո ինքնաթիռով կհասցնեն Գերմանիա։
Ներկայումս Մալիում գերմանական կոնտինգենտն ունի 1,1 հազար զինծառայող: