ԱՄՆ-ն կոչ է արել համաքաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը
ԱՄՆ-ի վարչակազմը Ռուսաստանի Դաշնությունում The Wall Street Journal թերթի թղթակից Էվան Գերշկովիչին ձերբակալելուց հետո կոչ է արել համաքաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը։ Այս մասին գրում է BBC-ն:
«Մեզ խորապես անհանգստացնում են այն մտահոգիչ հաղորդումները, որ ԱՄՆ քաղաքացի Էվան Գերշկովիչը ձերբակալվել է Ռուսաստանում: Ամերիկայի քաղաքացիների թիրախավորումը ՌԴ կառավարության կողմից անընդունելի է»,- նշել է Կարին Ժան Պիեռը: