Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին ու նրա թիկնապահը բերման են ենթարկվել. նրանց մոտ զենք է հայտնաբերվել
NEWSPRESS.am-ին հայտնի է դարձել, որ ոստիկանները Երևան քաղաքի կենտրոնից բռնել և ոստիկանության բաժանմունք են տարել գործարար Սամվել Ալեքսանյանի (Լֆիկի) քրոջ որդուն` Գևորգ Մանուկյանին ու վերջինիս թիկնապահին։
Ըստ մեզ հասած տեղեկությունների, նրանց մոտ հայտնաբերվել է զենք։
Այժմ հարց է առաջանում` իրավապահները ինչպիսի՞ մոտեցում կցուցաբերեն. զենքը կվերագրվի Սամվել Ալեքսանյանի քրոջ որդո՞ւն, թե՞ «կգցեն թիկնապահի գրպանը»` հաշվի առնելով, որ Սամվել Ալեքսանյանը իշխանության «լյուբիմչիկն է»` սիրասունը։
Ի դեպ, հիշեցնենք նաև, որ նախկինում Գևորգ Մանուկյանը հայտնվել է այլ աղմկահարույց միջադեպի կիզակետում։ Նա մեղադրվել է զինված հարձակման մեջ։