Արցախը կապրի, եթե ունենա ինքնրույն գործելու կամք և վճռականություն․ Հասրաթյան
Ինչպես երեկ, այնպես էլ այսօր, նույն իրավիճակն է, փոխվել են միայն ժամանակներն ու նրանք, ովքեր ունեն համազգային կարևորության որոշումներ կայացնելու իրավունք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արցախի ՊԲ գնդապետ Սենոր Հասրաթյանը։
«Արցախը կապրի, եթե ունենա ինքնրույն գործելու կամք և վճռականություն: Գործել ինքնրույն, ամենևին չի նշանակում մերժել բոլորին և ամենը:
Գործել ինքնրույն, նշանակում է՝ մերժել բոլոր նրանց, որոնք գործում են արցախցիների արդար և իրավապահանջ կամքին հակառակ:
Ունենալ ինքնրույն գործելու կամք և վճռականություն, նշանակում է ունենալ վստահելի դաշնակից և կանխատեսելի հակառակորդ:
Այդպես եղել է 1992-ին՝ Շուշիի ազատագրման օպերացիայի նախաշեմին, այդպես էր 1993-ին՝ Քարվաճառն ազատագրելուց հետո, այդպես շարունակվեց, քանի դեռ չեկավ 2018-ի համազգային աղետը:
Ինչպես երեկ, այնպես էլ այսօր, նույն իրավիճակն է, փոխվել են միայն ժամանակներն ու նրանք, ովքեր ունեն համազգային կարևորության որոշումներ կայացնելու իրավունք»,- գրել է Հասրաթյանը։