Էնդրիկի կենսագրությունը «Ռեալում» կարող է սահմանափակվել ընդամենը 4 րոպեովՆերմուծող երկրները բախվել են ցորենի պաշարների սպառմանըՀայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել ՍպերցյանըՀայաստանը ԱՊՀ գործընկերներին ներկայացրել է միգրացիայի կառավարման իր փորձըԿամո Ցուցուլյանը ԱՊՀ գործընկերներին ներկայացրել է Հայաստանի ոստիկանության բարեփոխումներըՀայաստանն ու Բելգիան քննարկել են տնտեսական և միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումըՈսկանյան Աստվածաշնչի տպագրության 360-ամյակին նվիրված գիտաժողով կանցկացվիՀայաստանը ռուսական հրուշակագործների համար ամենաարագ աճող արտահանման ուղղություններից մեկն էԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը վերջին տեղում էՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՖրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակրի վրա հրդեհ է բռնկվելՀայաստանում գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների համար սեմինար է անցկացվել«Կանանց գաղութում» հաշվառված կինը սուր կտրող առարկայով հարվածներ է հասցրել 51-ամյա տղամարդունՀայաստանն ու Իրանը կարևորել են հանրային հաղորդակցության ոլորտում համագործակցությունըՎեհափառը կարևորել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի դերը Հայաստանի և Սփյուռքի զարգացման գործումՀայաստանի օդային տարածքն իրանական ինքնաթիռների համար փակելը Հայաստանին ավելի մեծ վնաս կհասցներ, քան Իրանին. փորձագետԵրևանում BMW-ն բախվել է Mitsubishi-ին և վրաերթի ենթարկել հետիոտնին. կա վիրավորԲերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել էՆոյեմբերի 1-ից կենսաչափական ծառայություններ կմատուցվեն ժամանակակից պայմաններում․ կգործի 14 նոր գրասենյակՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըՊուտին․ Ռուսաստանը հպարտանում է իր հերոսներով, նրանք գործով ապացուցել են իրենց նվիրվածությունըՌուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. ԶելենսկիԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՄիրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքըՄայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն էՋիլում հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմինՖրանսիայի իշխանությունները շարունակվող բողոքների պատճառով հարյուրավոր դպրոցներ են փակումԼիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսինՈստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններ․ ՆԳՆ-ն զգուշացնում էԱդրբեջանն ու Պակիստանը համատեղ հատուկ զորավարժություններ են անցկացրելՀայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության մրցույթԸնդգծվել է Հայաստանի և Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի փոխկապակցման նշանակությունըԽուդաթյանը Լայպցիգի քաղաքապետի հետ քննարկել է ենթակառուցվածքներին վերաբերող հարցերԵԱՏՄ միջկառավարական խորհուրդը Մինսկում․ 15 կարևոր հարց և նոր ծրագրերՄիրզոյանն ու Իրանի խորհրդարանի խոսնակը քննարկել են տրանսպորտային կապերի զարգացումըՎրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերը2026-ի հունվար-օգոստոսին արդյունաբերությունն աճել է 7,4%-ով. Պապոյան«Ռոսատոմ»-ը պատրաստ է զբաղվել Երևանի «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի վնասազերծմամբԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 2 հարցՔրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էԱրաղչին դրական է գնահատել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև շարունակվող շփումները«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՍևանա լճի մակարդակն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ովՍաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիոն ուժերը Եմենում հարվածել են հութիների 300 թիրախիՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԴոլարը, եվրոն ու ռուբլին էժանացել ենՍանիտարական խախտումներ՝ Ստեփանավանի հանրային սննդի օբյեկտում․ գործունեությունը կասեցվել էԻսպանիայի վարչապետը հայտարարել է խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ նշանակելու մասինԼարսում հայ վարորդները կոնյակով բարձված բեռնատարներով 1 ամսից ավել է կանգնած վիճակում ենԻ՞նչն է Ուայթ-Քեյնին տարել Մայր Աթոռ․ քաղաքագետ
Հասարակություն

Մի բաժակ մեղրաջուր խմիր, որ հիշողությունդ լավանա, այ հեքիաթասաց. լրագրողը՝ Պետրոս Ղազարյանին

Լրագրող Հասմիկ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իմացել եմ, թե Պետրոսն իր եթերում ասել է, թե Փաշինյանը Հանրայինից մարդ չի ազատում աշխատանքից: Ինչպես ասում է դասականը՝ յա իրո՞ք: Երևի դու ու քո անտենաները չէիք, որ ինձ մե՛րթ երկրորդ նախագահի հետ էիք կապում, մե՛րթ երրորդ նախագահի հետ, մե՛րթ Միքայել Մինասյանի, ու ամենավերջին ստոր ձևով ինչպես այս երկրում Փաշինյանի ռեժիմը գործեր է կարում մարդկանց գլխին, այդպես էլ իմ դեմ դետեկտիվ ժանրի սցենար մշակեցիք ու իմ դեմ սարքած գրությունները նաև համեմեցիք հետևյալ ձևակերպումներով՝ «Հասմիկը հակապետական հայացքներ ունի», «Հասմիկն ասել է՝ Միքայել Մինասյանը ճիշտ է» և այլն (դրանք բոլորը դատարանում են): Մի բաժակ մեղրաջուր խմիր, որ հիշողությունդ լավանա, այ հեքիաթասաց, թե ոնց էիր ինձ զանգել ու բացատրություն պահանջում, թե ինչու եմ «Թվիթերում» ֆրանսերեն գրառում արել՝ նշելով, թե Փաշինյանի կառավարությունը ոչինչ չի արել ՏՏ ոլորտի զարգացման համար, քանի որ իրենց ներկայացրածը Սերժ Սարգսյանի իշխանության օրոք ձեռք բերվածն է: Թարգմանել ուղարկել էին քեզ. դու էլ արդարացար, թե ֆրանսերեն գիտես:

Ինձ  քաղաքական հետապնդումների էիք ենթարկում, քանի որ ընտանիքիս անդամները ընդդիմադիր էին, ու դրա համար ինձ կրկնակի էիք թիրախավորում ու փորձում ճնշել: Առաջին լրագրողն եմ եղել, որը նիկոլական կեղտոտ պրոպագանդայի դեմ է դուրս եկել բացահայտ կերպով, անմիջապես 2018 թվականի հունիսի 25-ին, երբ Հանրային լրատվականի տնօրինությունը փոխվեց: Խմբագրությունը լցվեց ՀԱԿ-ականներով ու ՔՊ-ականներով, ու կինոն սկսվեց: Մեկին դրել էին հատուկ Ռոբերտ Քոչարյանի դեմ պատրաստվող նյութերը վերահսկելու, ուղղորդելու և խմբագրելու համար, մի տղա էին բերել, որին հատուկ պատվերներ էին տալիս Միքայել Մինասյանի դեմ նյութեր պատրաստելու, իսկ 2018-2019 թվականներին, երբ Սերժ Սարգսյանը քաղաքական դաշտում, համեմատաբար, պասիվ էր, նաև խմբագրություն եկած սկսնակ լրագրողների էին ուղարկում, որ գնային ու ամեն կերպ հարցեր տային նրան, երբ ինչ-որ առիթով հրապարակավ ինչ-որ տեղ էր գնում: Թե ինչեր են արել՝ ժամերով կարող եմ պատմել:  Ինձ նույնիսկ նկատողություն էին արել, երբ 5-րդ ալիքի լրագրողներից մեկի ստատուսին լայք էի դրել, քանի որ ընդդիմադիր ալիք է: Բանակի կազմավորման մասին ռեպորտաժիցս, որտեղ 1992-ի արխիվային կադրեր էի դրել, որոնք ինձ փոխանցել էր Աստվածատուր Պետրոսյանը, ռեպորտաժիցս ստիպեցին հանել Միքայել Հարությունյանի կադրերը՝ պատճառաբանելով, որ նա հետախուզման մեջ է: Երբ հակադարձեցի, որ չի կարելի պատմությունը խմբագրել՝ դարձա «խնդիրներ առաջացնող աշխատակից»: Երբ դիվանագիտական անձնագրերի չեղարկման մասին ռեպորտաժում Քոչարյանի նյութերը վերահսկող խմբագիրը ճխթեց նախադասություն, թե իր ընտանիքն էլ է ունեցել այդ անձնագրերից ու հերթով անդամներին թվարկեց. «... հարսները, այդ թվում՝ Սիրուշոն», ու երբ հակադարձեցի, որ սա պրոֆեսիոնալ լրագրողի նախադասություն չէ, չեմ կարդա, քանի որ, եթե հարսները նշում ես, այլևս հատուկ անուն նշելու կարիք չկա, դարձա կրկին «անտանելի»: Սակայն այդ ռեպորտաժն իրենք պատրաստում էին, որ մեղմեին Հենրիխ Մխիթարյանի երկրպագուների զայրույթը՝ նշելով Սիրուշոյի անունը: Ո՞րը ասեմ, ո՞րը թողնեմ... Շաաատ են «անաչառ» լրատվականի դրվագները: Սպառնացել էիր, որ այնպես ես անելու, որ որևէ մեկն ինձ այլ վայրում աշխատանքի չվերցնի:

Իմացա նաև, որ իմ նախկին գործընկեր Անուշիկ Մուրադյանին զրկել են իր հեղինակային հաղորդումը վարելուց... Անուշիկ ջան, դու բանիմաց, պարտաճանաչ, աշխատանքին նվիրված մարդ ես, քեզ դաս չեղա՞վ, երբ 2019 թվականին ԱԺ-ից եկար ու ասեցիր, որ Ալեն Սիմոնյանի խոսքը եթեր տալու բան չի, ռեպորտաժի մատերիալ չի, ու դրանից հետո պետյան քեզ զրկեց ԱԺ լուսաբանելու գործառույթից: Դու բավականին ծանր էիր տանում, վիրավորված էիր, լացում էիր. քեզ մխիթարողներից մեկն էլ ես էի: Քեզ դաս չեղա՞վ, որ պրոպագանդիստների խմբագրությունում չպիտի լինես: Չհասկացա՞ր, որ բոլորիդ հետ սկսեցին լավացնել հարաբերությունները, որ հետո կանգնեին ասեին. «Հասմիկն է միայն խնդիրներ ստեղծում, մենք մե հրաշք խմբագրություն ենք»:Ես պայքարել եմ առաջին օրվանից, պայքարում եմ ու պիտի պայքարեմ արժանապատիվ լրագրության համար:

Հ.Գ. Ի դեպ, ես կյանքում նույնիսկ մոտիկից տեսած չկամ ո՛չ Ռ. Քոչարյանին, ո՛չ Մ. Մինասյանին, ու թեև բազմիցս լուսաբանել եմ Ս. Սարգսյանի գործունեությունը, քանի որ իր նախագահության օրոք եմ աշխատել Հանրայինում, մի քանի անգամ էլ վերջերս կազմակերպված միջոցառումներին եմ տեսել, լուսանկարվել, բայց ոչինչ չեմ ասել, անձամբ ծանոթ չեմ իր հետ, պարզապես Հ1-ում աշխատելու օրերին թույլ չտվեցի, որ իմ ռեսուրսն օգտագործեին այս մարդկանց վատություն անելու համար...»: