Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՎրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվելՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էԹիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը (տեսանյութ)Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՄիքայել Արամյանցի ներդրումն ու հետքը Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործումՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը Հայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը Տաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվել Վրաստանում ձերբակալել, ապա ազատ են արձակել Մոնթե Մելքոնյանի սպանող ներկայացած ադրբեջանցուն Բուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համար Ֆրանսիայի ՆԳՆ-ն հոկտեմբերի 24-ին կայանալիք բողոքի ակցիաների համար կներգրավի 70 000 իրավապահի Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնը Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Փաշինյանը ստախոսությունը դարձրել է իշխանության ամրապնդման գլխավոր գործիք․ Զուրաբյան Նեթանյահուի հրամանով Իսրայելը այսօր սկսել է Հորդանան գետի Արևմտյան ափի շրջափակումըԴուք վաղուց քահանայական կարգ չունեք և իրավունք չունեք հանդես գալու որպես Եկեղեցու հոգևորականներ. Սամվել դպիրի կոչը՝ կարգալույծ քահանաներինՀայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման և այդ գործընթացում ամերիկյան ընկերությունների հետ համագործակցության հարցերըՎաղարշապատում բացահայտել են թմրամիջnցի ապօրինի իրացում․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)Ավարտվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՓոփոխություններ են կատարվել մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում

Իրավիճակը անխուսափելի պայթելու է, և փլատակներում մնալու ենք անխտիր բոլորս․ Արման Աբովյան

Կրկին համոզվեցի,  որ տեղեկատվական դաշտը ոչ միայն տոտալ կառավարվում է իշխանության կողմից, այլ նաև ուղղակի ոչնչացնում է բանականության «կարմիր գծերը» մարդկանց մոտ։ Այս մասին գրել է նախկին պատգամավոր Արման Աբովյանը։ 

«Այս «թավշյա» ոչ բարով իշխանությանը 5 տարվա ընթացքում փայլուն հաջողվել է  միայն մի բան` ստեղծել հասարակությունը  հիմարացնելու, մարդկանց շեղելու, ընդիմախոսներին լկտիաբար վարկաբեկելու (այլ կերպ ասած «փչացնելու») արդյունավետ գործող համակարգ։ 

Իրավիճակն այնքան սարսափելի է, որ համացանցում «նստած» մարդիկ նմանվում են յուրահատուկ «թմրամոլների», որոնց ամեն օր դոզավորված նետում են կեղտոտ, հակահայկական,  հակապետական, ակնհայտ դավաճանական թեզեր, որոնք փաթեթավորում են տարատեսակ «հիմնավորումներով» և ...ահա մարդիկ համոզված են, որ, օրինակ, թուրք֊ադրբեջանական մարդասպաններն ավելի քիչ վտանգ են ներկայացնում, քան այս իշխանության քաղաքական ընդդիմախոսները կամ «այս խեղճերն ինչ անեն, кругом թշնամիներ են, իսկ մենք ռեսուրս չունենք»:

Կամ մեկ այլ տարածված թեզ` Հայաստանի տարածքները հետևողականորեն օկուպացվում են, բայց մարդկանց արդեն համոզել են, որ «մեղավորը» շուրջ բոլորն են (նախկիններ, սևեր, ռուսներ, ընդդիմություն և այլն) բացի իշխանություններից։

Թուրք-ադրբեջանական ոհմակը խեղդամահ է անում Արցախը, ներխուժում է ՀՀ տարածք, Երևանից ընդամենը 50 կիլոմետր հեռավորության վրա տեղակայված են թշնամու հարվածային ստորաբաժանումները, իսկ մարդկանց  երեկվանից հրճվանքով «մատուցում» են ակնհայտ ֆեյք և ապուշ տեսանյութեր` ԱԺ ից և վերջ... էլ ինչ Արցախ, ինչ օկուպացված տարածքներ, համտեսի «հպարտ քաղաքացի» հերթական տեղեկատվական «կտերը» ու մոռացիր իրական վտանգների մասին, որոնք կախված են քո երեխաների գլխի վերևում։

Բայց տեղեկատվական «թմրամոլությունը» ունի նաև շատ կարևոր հատկություն, նա չի կարող անվերջ շարունակվել և հասարակության մեջ գեներացվող աննորմալ, բարոյազուրկ իրավիճակը անխուսափելի պայթելու է և, վախենամ, բայց փլատակներում մնալու ենք անխտիր բոլորս»։