Թուրքիայում սկսվել են VURAN MCI-ների մատակարարումները
Թուրքիայում սկսվել են VURAN MCI-ների մատակարարումները, որոնք հագեցած են ASELSAN-ի կողմից մշակված 120 մմ տրամաչափի ALKAR ականանետային համակարգով։
VURAN զրահամեքենայի ներսում կա՝ 120 մմ ականանետ, զինամթերքի լիցքավորման կիսաավտոմատ համակարգ, զինամթերքի պահեստավորման և կրակի կառավարման համակարգ։
Նշվում է, որ զրահամեքենան արդեն հիմա ունի շատ մեծ պահանջարկ: