ՆԱՏՕ-ի երկրները նախատեսում են Ուկրաինային ուղարկել 2 գումարտակ Leopard 2 և չորս գումարտակ Leopard 1 տանկեր
ՆԱՏՕ-ի երկրները նախատեսում են Ուկրաինային ուղարկել 2 գումարտակ Leopard 2 և չորս գումարտակ Leopard 1 տանկեր:
Ինչպես Die Welt-ին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի պաշտպանության նախարարության ղեկավար Բորիս Պիստորիուսը, խոսքը առնվազն 160 միավոր տեխնիկայի մասին է։
Լեհաստանն իր դաշնակիցների հետ Ուկրաինա կտեղափոխի 60 Leopard 2 տանկ, իսկ մինչև տարեվերջ ցանկանում են ուղարկել ևս 100 Leopard 1 տանկ։
Բացի Գերմանիայից, ռազմական տեխնիկա փոխանցելու մտադրություն ունեն նաեւ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան։