ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրվարույթի նախաձեռնման վերաբերյալ ՔԿ հաղորդագրության շուրջ շահարկումներն անտեղի ու անիմաստ են․ Գոռ Աբրահամյան
Ստիպված եմ հորդորել ճիշտ կարդալ պաշտոնական հաղորդագրությունների տեքստերը և տարբերել ու տարբերակել ստացված հանցագործության մասին հաղորդման բովանդակության ընդհանրացված շարադրանքը վարույթի շրջանակում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա քննությամբ պարզված հանգամանքների նկարագրությունից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
«Դրանք լրիվ տարբեր բաներ են և վարույթի լրիվ տարբեր փուլեր են։
Ավելին․ քրեական վարույթի նախաձեռնման առիթ հանդիսացած հաղորդման բովանդակությունը որևէ կերպ չի կարող նախնական, հիմնական կամ վերջնական վարկած դիտարկվել։
ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական վարույթի նախաձեռնման վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության շուրջ շահարկումներն անտեղի ու անիմաստ են։
Ընթանում է քննություն։ Դեպքի հանգամանքները կպարզվեն, ՀՀ ՔԿ-ն էլ կներկայացնի քննությամբ ձեռք բերված փաստական տվյալնեը՝ կոնկրետ իրավական գնահատականներով»։