Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՎրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվելՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էԹիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը (տեսանյութ)Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՄիքայել Արամյանցի ներդրումն ու հետքը Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործումՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը Հայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը Տաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվել Վրաստանում ձերբակալել, ապա ազատ են արձակել Մոնթե Մելքոնյանի սպանող ներկայացած ադրբեջանցուն Բուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համար Ֆրանսիայի ՆԳՆ-ն հոկտեմբերի 24-ին կայանալիք բողոքի ակցիաների համար կներգրավի 70 000 իրավապահի Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնը Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Փաշինյանը ստախոսությունը դարձրել է իշխանության ամրապնդման գլխավոր գործիք․ Զուրաբյան Նեթանյահուի հրամանով Իսրայելը այսօր սկսել է Հորդանան գետի Արևմտյան ափի շրջափակումըԴուք վաղուց քահանայական կարգ չունեք և իրավունք չունեք հանդես գալու որպես Եկեղեցու հոգևորականներ. Սամվել դպիրի կոչը՝ կարգալույծ քահանաներինՀայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման և այդ գործընթացում ամերիկյան ընկերությունների հետ համագործակցության հարցերըՎաղարշապատում բացահայտել են թմրամիջnցի ապօրինի իրացում․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)Ավարտվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՓոփոխություններ են կատարվել մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում

Ինչպես մեկ հարվածով փոխվեց ողջ քաղաքական դաշտի «ռասկլադը». Նարեկ Մալյան

Իշխանությունը հայտնվել է պատային իրավիճակում: Պատժելը շատ դժվար է, անտեսելը՝ մահացու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մալյանը՝ անդրադառնելով «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Մհեր Սահակյանի կողմից ՔՊ—ական Վլադիմիր Վարդանյանին հարվածելու դեպքին։ 

Մալյանի գրառումն ամբողջությամբ՝ ստորև․ 

«ՀՅԴ պատգամավոր Մհեր Սահակյանը նույնիսկ չի պատկերացնում, թե քաղաքական ինչ փոփոխությունների սկիզբ դրեց իր մեկ հարվածով առ դեպի իշխանական պատգամավորի ճակատը:

Սկսենք իշխանությունից.

ՔՊ-ական պատգամավորներին տրված են անվտանգության տարրական երաշխիքներ, որոնց դիմաց Փաշինյանը նրանցից ակնկալում է բազմաթիվ մանր մունր ծառայություններ: Կոպիտ ասած, պայմանական լուլուին համոզել են, որ իր անվտանգությանը ոչինչ չի սպառնում, լուլուն կարող է անկաշկանդ լկտիանալ և որևէ մեկը, ով կհամարձակվի ընդդիմանալ լուլուին, խիստ կպատժվի: Ավտանգության այս երաշխիքները իշխանական թիմի ներկայացուցիչներին հատկապես 2021 թվականի ընտրություններին հաջորդող շրջանում լկտիացրեցին: Հանրությունը բազմաթիվ անգամ ականատես է եղել քպականների, նրանց ընտանիքի անդամների լկտի ծաղրին, որոնք որպես կանոն մնացել են անարձագանք:

Իսկ այն հազվադեպ դեպքերում, երբ հանրությունից որևէ մեկը համարձակվել է ընդվզել՝ արժանացել է ցուցադրական պատժի:

Մհեր Սահակյանի դեպքը տարբերվում է: Ցուցադրական պատժի մեխանիզմը դժվար է գործում պատգամավորի կարգավիճակ ունեցողի նկատմամբ: Մանդատից զրկելու գործընթացը կարող է դառնալ (իսկ ես ամեն ինչ կանեմ, որ անպայման դառնա) այն կայծը, որից շատ մեծ հրդեհ կարող է բռնկվել: Մհերին առանց ցուցադրական պատժի իշխանությունը թողնել ուղղակի չի կարող, այլապես կփլվի այն անվտանգության սիստեման, որը հանդիսանում է իշխանության միասնականության հիմնաքարը: Չպատժեն Մհերին՝ կառաջանան բազմաթիվ մհերներ:

Այս պահին իշխանությունը պարտվում է քարոզչական դաշտում, քանի որ ցանկացած շրջանառվող ինֆորմացիա վերջնահաշվարկով դառնում է հօգուտ Մհեր Սահակյանի:

Իշխանության ինֆորմացիայի (սուտ-կիսաճիշտ) բոլոր փորձերը փշրվում են, որովհետև Մհերը վիզուալիզացրեց այն, ինչի մասին երազում է ՀՀ չափահաս և ինտելեկտուալ բնակչության ճնշող մեծամասնությունը:

Իշխանությունը հայտնվել է պատային իրավիճակում: Պատժելը շատ դժվար է, անտեսելը՝ մահացու:

Անցնենք ընդդիմությանը.

Մհերը մի հարվածով միավորեց բոլորին: Իրար ատող տարբեր ընդդիմադիրներ Մհերի հարցում դարձան միակարծիք: Բոլորն աջակցում են Մհերին: Այստեղ կցանկանայի հատուկ դիմել ՀՅԴ-ին և հատկապես երիտասարդ ՀՅԴ-ականներին (մինչև 30 տարեկան): Եթե ՀՅԴ-ն որևէ քաղաքական գործարքի գնա Մհերի հարցում, դա ծանր հարված կլինի Դաշնակցության հեղինակությանը: Պայքարեք Մհերի համար մինչև վերջ:

Երիտասարդներին հատկապես կոչ եմ անում ներքին կուսակցական վերահսկողության տակ վերցնել Մհերի հարցը: Շատ չեմ ծավալվում, բայց բացառեք Մհերի թեմայով ներողություն խնդրողներին ձեր շարքերից, եթե այդպիսիններին կհայտնաբերեք, իսկույն ցուցադրաբար պատժեք՝ ենթարկելով կուսակցական պատասխանատվության:

Մհերին առնչվող բոլոր հարցերում 24/7 ռեժիմով պատրաստ եմ աջակցել իմ ամբողջ ռեսուրսով: Սա այն հարցն է, որը իրոք կարող է թուլացնել դավաճան իշխանությանը և նախօրոք եմ ասում, որ այս թեմայով անվճռական ընդդիմադիրներին սպասվում է ամոթանքի խարան: Սա ասում եմ այսօր, որ հետո նեղացողներ չլինեն:

Մհերը խփել է, մնում է մենք պասը վերցնենք...»։