Իրանը փոխում է Ադրբեջանում իր դեսպանին
Ադրբեջանում Իրանի դեսպանը շուտով կփոխվի:
Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ Բաքվում Իրանի ներկայիս դեսպան Աբբաս Մուսավին շուտով կփոխարինի Մոջթաբ Դեմիրչիլային, ով նախկինում զբաղեցրել է Ղազախստանում Իրանի դեսպանի պաշտոնը։
Նշենք, որ Աբբաս Մուսավին Ադրբեջանում Իրանի դիվանագիտական առաքելությունը ղեկավարում է 2020 թվականից։