Վլադիմիր Պուտինին կարող են սպանել. ԿՀՎ նախկին ղեկավար Ջեյմս Օլսոն
Եթե Պուտինը մնա իշխանության ղեկին, ապա երկար պատերազմ կլինի, քանի որ նա չի հանձնվի։ Ես հավատում եմ, որ նրան կհեռացնեն իշխանությունից, կամ կսպանեն։ Ես չէի բացառի սպանությունը: Եվ դա կլինի պատերազմի ավարտը։ Կարծում եմ՝ Պուտինի վերացումը ավելի հավանական է, քան ռազմական պարտությունը:
Այս մասին ասել է ԱՄՆ հակահետախուզության նախկին ղեկավարը Ջեյմս Օլսոն:
Նա նաև զգուշացրել է, որ քանի դեռ Ռուսաստանի նախագահը մնում է իշխանության ղեկին, կա արտասովոր ռիսկ, որ պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայի սահմաններից դուրս։