Հրավիրում եմ Ձեզ այցելել Երևան. Արարատ Միրզոյանը՝ Ռումինիայի ԱԳ նախարարին
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ռումինիայի արտգործնախարար Բոգդան Աուրեսկուին հրավիրեց Երևան: Ռումինիայում ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո հայտարարության վերջում Միզրոյանը նշեց, որ հետաքրքրված է Ռումինիայի ԱԳ նախարարի հետ երկխոսությունը շարունակել՝ նոր թափ հաղորդելով երկու երկրների հարաբերությունների օրակարգի ընդլայնմանը:
«Պարոն Բոգդան, ես հրավիրում եմ Ձեզ՝ այցելելու Երևան՝ առաջին իսկ հնարավորության դեպքում»,-ասել է Արարատ Միրզոյանը: