Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

Հավաքվել է մոտ 2 մլրդ դրամ. Փաշինյանը եղել է Արագածոտնի մարզում

Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ: Նա նախ այցելել է մարզկենտրոն Աշտարակ, որտեղ կայացած խորհրդակցության շրջանակում ներկայացվել է Արագածոտնի մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարությունից:

Խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, մարզպետարանի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:

Զեկուցվել է հաշվետու տարում Արագածոտնի մարզում կատարված աշխատանքների վերաբերյալ: Նշվել է, որ 2018-2022թթ. մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ընդհանուր ծավալը կազմում է 9 մլրդ 830 մլն ՀՀ դրամ: Ծրագրերն իրականացվել են ճանապարհաշինության, ջրային ենթակառուցվածքների բարելավման, կրթական հաստատությունների կառուցման/վերակառուցման, լուսավորության ապահովման, գազիֆիկացման, վերականգնվող էներգետիկայի և մի շարք այլ ուղղություններով: 2022թ. իրականացվել է մոտ 2.9 մլրդ ՀՀ դրամին համարժեք սուբվենցիոն ծրագիր: 2023թ. համար հաստատվել է 10 սուբվենցիոն ծրագրի հայտ՝ ավելի քան 1.3 մլրդ ՀՀ դրամի արժեքով, ևս 13-ը գտնվում է քննարկման փուլում:

Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտի մասով զեկուցվել է, որ Արագածոտնի մարզում վարչատարածքային բարեփոխման վերջնարդյունքում համայնքների թիվը 114-ից դարձել է 8, իրականացվել է օպտիմալացում, անցկացվել են համայնքային ծառայողների և ՏԻՄ-երի վերապատրաստումներ: Արձանագրվել է համայնքների բյուջեների սեփական եկամուտների աճ. 2022թ. հավաքվել է մոտ 2 մլրդ ՀՀ դրամ, աճը 2021թ. համեմատ կազմել է 103 մլն ՀՀ դրամ: Հողամասերի նպատակային նշանակության փոփոխության, պետական սեփականություն հանդիսացող հողերի վարձակալության, աճուրդով օտարման արդյունքում համայնքների բյուջեներ է մուտքագրվել շուրջ 351 մլն ՀՀ դրամ:

Գյուղատնտեսության ոլորտում՝ հաջող իրականացվում են ինտենսիվ այգիների, հակակարկտային ցանցերի տեղադրման, գյուղատնտեսության ապահովագրության, ագրոպարենային սարքավորումների և գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրերը: Շուրջ 34 մլն ՀՀ դրամ է տրամադրվել խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման նպատակով: Նախատեսվում է 431 մլն ՀՀ դրամին համարժեք սուբսիդիա տրամադրել աշնանացան ցորենի արտադրության խթանման համար, կնքվել է ավելի քան 2200 պայմանագիր:

Վարչապետին զեկուցվել է, որ Արագածոտնի մարզում ընթացքի մեջ են նաև կրթական բարեփոխումները. «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրով 4 դպրոց և 3 մանկապարտեզ կառուցման փուլում են, 6 դպրոց և 1 մանկապարտեզ՝ նախագծման, 2 դպրոց ուսումնասիրության փուլում է: Նախակրթական և հանրակրթական հաստատությունների կառուցում/վերակառուցում է իրականացվում նաև պետական այլ ծրագրերով: Բացի այդ, խնայված միջոցների վերաբաշխման արդյունքում իրականացվել է դպրոցաշինության շուրջ 200 մլն ՀՀ դրամին համարժեք 100-ից ավելի ծրագիր, որից շուրջ երկու տասնյակը՝ մարզադահլիճների կառուցման/վերանորոգման: Պարտադիր ատեստավորում է անցել 701 ուսուցիչ, կամավոր՝ 46:

Նշվել է, որ հաշվետու տարում իրականացվել են մարզամշակութային մի շարք միջոցառումներ՝ «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական մրցաշարեր, ոչ ֆորմալ կրթամշակութային ծրագրեր և այլն: Դպրոցական բաժանորդային համակարգի ծրագրով ավելի քան 12000 աշակերտ այցելել է թանգարաններ, թատրոններ և համերգասրահներ:

Մոտ 3.3 մլրդ ՀՀ դրամին համարժեք վերակառուցման աշխատանքներ են նախաձեռնվել առողջապահական հաստատություններում, որոնց շարքում են «Աշտարակ» և «Թալին» բժշկական կենտրոնները, «Ծաղկահովիտ» առողջության կենտրոնը: Մանրամասներ են ներկայացվել Ապարան համայնքում իրականացվող խոշոր զբոսաշրջային ծրագրերի վերաբերյալ: Նշվել է, որ 2022թ. ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա առաջիկայում նախատեսվում է սկսել հայկական գինիների արտահանում դեպի եվրոպական մի շարք երկրներ:

Մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են Արագածոտնի մարզի 2022թ. կատարողականին վերաբերող հարցեր:

Անդրադառնալով սուբվենցիոն ծրագրերին՝ վարչապետը նշել է, որ ստեղծվող ենթակառուցվածքը, լինի դա մանկապարտեզ, դպրոց, թե այլ հաստատություն, շինարարությանը զուգահեռ, պետք է ապահովված լինի անհրաժեշտ նոր գույքով: Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև վարչատարածքային բարեփոխման շրջանակում համայնքային ծառայողների և համայնքների ավագանիների վերապատրաստումը, համայնքների սեփական եկամուտների աճ ապահովելու առումով՝ օրենսդրական բարեփոխումների և էլեկտրոնային համակարգերի հետևողական ներդրումը:

Կառավարության ղեկավարը, օգտագործվող վարելահողերի և արոտավայրերի ծավալն ավելացնելու համատեքստում, հանձնարարել է թիրախային ակտիվ աշխատել համայնքների հետ՝ փոխշահավետ մեխանիզմներ մշակելու ուղղությամբ:

Ինչ վերաբերում է կրթական բարեփոխմանը, Նիկոլ Փաշինյանը, բացի դպրոցաշինությունից, կարևորել է նաև որակական բաղադրիչի հետևողական բարելավումը՝ այդ թվում ուսուցիչների ատեստավորման միջոցով:

Քննարկվել են նաև Արագածոտնի մարզում սոցիալական ապահովության ոլորտի ծրագրերը, վերականգնվող էներգետիկայի բնագավառում նոր նախաձեռնությունների հնարավորությունները, որոնք կխթանեն էներգետիկ կարողությունների ձևավորումը: