Ալիևն ընդունել է Սելջուկ Բայրաքթարին
Հանդիպմանը Սելջուկ Բայրաքթարը Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի անունից շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին՝ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ցուցաբերած օգնության համար։
Իլհամ Ալիևը ևս մեկ անգամ ցավակցություն հայտնելով երկրաշարժի զոհերի կապակցությամբ՝ ասել է, որ Ադրբեջանը Թուրքիայի օգնությունը համարում է իր եղբայրական պարտքը։
Իլհամ Ալիևն ընդգծել է, որ թուրքական պաշտպանական արդյունաբերությունը վերջին տարիներին հասել է մեծ հաջողությունների, նշել է Բայքարի առաջատար դերն այս հարցում և հայտարարել, որ թուրքական ընկերության արտադրանքը մեծ նշանակություն է ունեցել հայկական զինտեխնիկայի ոչնչացման գործում։