Լուկաշենկոյի հրամանով Բելառուսում սկսվել է զինված ուժերի մարտական պատրաստության ստուգում
Բելառուսում նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրամանով սկսվել է զինված ուժերի մարտական պատրաստության ստուգում: Այս մասին գրում է Ria.ru-ն:
Ստուգման ընթացքում նախատեսվում է զինտեխնիկայի տեղաշարժ, հնարավոր է ժամանակավորապես սահմանափակել քաղաքացիական տրանսպորտային միջոցների տեղաշարժը հանրային ճանապարհներին: