Երևանի ավագանու արտահերթ նիստ է հրավիրվել
Ապրիլի 4-ին Երևանի ավագանու արտահերթ նիստ է հրավիրվել։
Օրակարգում մեկ հարց է՝ գույքի նվիրատվության մասին։
Հարցը առնչվում է ընդհանուր 237 հատ ավտոբուսների օտարմանը։
Նախագծով առաջարկվում է վեց միլիարդ վեց հարյուր երեսունյոթ միլիոն չորս հարյուր քսանչորս հազար ինը հարյուր չորս դրամ ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ թվով 150 հատ «Zhongtong bus» մակնիշի ավտոբուսները և տասներկու միլիարդ երեք հարյուր վեց միլիոն երեք հարյուր իննսունհինգ հազար հարյուր վաթսուներկու ՀՀ դրամ արժեքով թվով 87 հատ «MAN LION’S CITY 12C» մակնիշի ավտոբուսները սեփականության իրավունքով անհատույց օտարել (նվիրել) «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին: