ԱՄՆ-ը կարող է վերսկսել բանակցությունները Իրանի հետ
ԱՄՆ-ը դիտարկում է Իրանի հետ բանակցությունները վերսկսելու հնարավորությունը՝ ուղղված Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ժամանակավոր համաձայնության հասնելուն, գրում է The Times of Israel-ը։
Հրատարակությունը հայտնում է, որ ԱՄՆ պաշտոնյաները հայտնել են Իսրայելի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի իրենց գործընկերներին, որ քննարկում են գործարքի առաջարկը, որով Թեհրանը կսահմանափակի միջուկային նյութերի 60 տոկոս հարստացումը, որը մոտենում է զենքի մակարդակին։
Այս ամենը կարվի Իրանի դեմ պատժամիջոցների մեղմացման համար։