Էնդրիկի կենսագրությունը «Ռեալում» կարող է սահմանափակվել ընդամենը 4 րոպեովՆերմուծող երկրները բախվել են ցորենի պաշարների սպառմանըՀայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել ՍպերցյանըՀայաստանը ԱՊՀ գործընկերներին ներկայացրել է միգրացիայի կառավարման իր փորձըԿամո Ցուցուլյանը ԱՊՀ գործընկերներին ներկայացրել է Հայաստանի ոստիկանության բարեփոխումներըՀայաստանն ու Բելգիան քննարկել են տնտեսական և միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումըՈսկանյան Աստվածաշնչի տպագրության 360-ամյակին նվիրված գիտաժողով կանցկացվիՀայաստանը ռուսական հրուշակագործների համար ամենաարագ աճող արտահանման ուղղություններից մեկն էԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը վերջին տեղում էՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՖրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակրի վրա հրդեհ է բռնկվելՀայաստանում գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների համար սեմինար է անցկացվել«Կանանց գաղութում» հաշվառված կինը սուր կտրող առարկայով հարվածներ է հասցրել 51-ամյա տղամարդունՀայաստանն ու Իրանը կարևորել են հանրային հաղորդակցության ոլորտում համագործակցությունըՎեհափառը կարևորել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի դերը Հայաստանի և Սփյուռքի զարգացման գործումՀայաստանի օդային տարածքն իրանական ինքնաթիռների համար փակելը Հայաստանին ավելի մեծ վնաս կհասցներ, քան Իրանին. փորձագետԵրևանում BMW-ն բախվել է Mitsubishi-ին և վրաերթի ենթարկել հետիոտնին. կա վիրավորԲերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել էՆոյեմբերի 1-ից կենսաչափական ծառայություններ կմատուցվեն ժամանակակից պայմաններում․ կգործի 14 նոր գրասենյակՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըՊուտին․ Ռուսաստանը հպարտանում է իր հերոսներով, նրանք գործով ապացուցել են իրենց նվիրվածությունըՌուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. ԶելենսկիԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՄիրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքըՄայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն էՋիլում հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմինՖրանսիայի իշխանությունները շարունակվող բողոքների պատճառով հարյուրավոր դպրոցներ են փակումԼիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսինՈստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններ․ ՆԳՆ-ն զգուշացնում էԱդրբեջանն ու Պակիստանը համատեղ հատուկ զորավարժություններ են անցկացրելՀայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության մրցույթԸնդգծվել է Հայաստանի և Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի փոխկապակցման նշանակությունըԽուդաթյանը Լայպցիգի քաղաքապետի հետ քննարկել է ենթակառուցվածքներին վերաբերող հարցերԵԱՏՄ միջկառավարական խորհուրդը Մինսկում․ 15 կարևոր հարց և նոր ծրագրերՄիրզոյանն ու Իրանի խորհրդարանի խոսնակը քննարկել են տրանսպորտային կապերի զարգացումըՎրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերը2026-ի հունվար-օգոստոսին արդյունաբերությունն աճել է 7,4%-ով. Պապոյան«Ռոսատոմ»-ը պատրաստ է զբաղվել Երևանի «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի վնասազերծմամբԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 2 հարցՔրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էԱրաղչին դրական է գնահատել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև շարունակվող շփումները«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՍևանա լճի մակարդակն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ովՍաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիոն ուժերը Եմենում հարվածել են հութիների 300 թիրախիՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԴոլարը, եվրոն ու ռուբլին էժանացել ենՍանիտարական խախտումներ՝ Ստեփանավանի հանրային սննդի օբյեկտում․ գործունեությունը կասեցվել էԻսպանիայի վարչապետը հայտարարել է խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ նշանակելու մասինԼարսում հայ վարորդները կոնյակով բարձված բեռնատարներով 1 ամսից ավել է կանգնած վիճակում ենԻ՞նչն է Ուայթ-Քեյնին տարել Մայր Աթոռ․ քաղաքագետ
Հասարակություն

Նախադպրոցական հաստատությունների մանկավարժները հավելավճար ստանալու հնարավորություն ունեն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սկսել է նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման նպատակով փաստաթղթերի հավաքագրման գործընթաց: Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների համար այս գործընթացը ենթադրում է հավելավճար ստանալու հնարավորութուն: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Թեհմինե Կարախանյանը նշեց, որ աշխատանքները տարբեր փուլեր են անցնում: Նախ նախակրթական հասատատությունների մանկավարժները պարտադիր պետք է վերապատրաստվեն: Այնուհետև, արդեն կամավորության սկզբունքով մանկավարժը կարող է դիմել տարակարգի՝ հավելավճար ստանալու համար:

«Վերապատրաստումն իրականացվում է բացառապես պետական բյուջեի հաշվին: Մանկավարժը պարտադիր վերապատրաստվելուց, սահմանված բնութագրիչներին համապատասխանելուց հետո կարող է ներկայացնել փաստաթղթերը հավելավճար ստանալու համար: Հավելավճարի չափը կախված է, թե մանկավարժը քանի բնութագրիչի է համապատասխանում»,-ասաց Թեհմինե Կարախանյանը:

Ստուգվում է նախ մանկավարժի գործնական աշխատանքը՝ ինչ տիպի աշխատանքով է տարբերվում իր կոլեգաներից, ինչպես է կազմակերպում երեխաների ընտանիքների հետ համագործակցությունը, ինչպես է պլանավորում իր պարապմունքները և այլն: Այսինքն՝ ընդհանուր սահմանված է 9 բնութագրիչ: Առաջին աստիճանի դեպքում մանկավարժը պետք է համապատասխանի 3-ից ոչ պակաս բնութագրիչի, երկրորդ աստիճանի դեպքում՝ 5 բնութագրիչի, 3-րդ աստիճանի դեպքում՝ 7 և ավելի բնութագրիչի:

Այսօր մանկավարժների աշխատավարձը տատանվում է 70 000-100 000 դրամի սահմաններում: Առաջին աստիճանի տարակարգի դեպքում հավելավճարը կազմում է նվազագայուն աշխատավարձի 30 տոկոսը, երկրորդ աստիճանի դեպքում՝ 40 տոկոսը, երրորդ աստիճանի դեպքում՝ 50 տոկոս:

Հայկական պետական մանկավարժական համալսարանի նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնի դասախոս, Երևանի թիվ 6 մսուր-մանկապարտեզի մեթոդիստ Իրինա Պոնոմարենկոն նշեց, որ հավելավճար ստանալու հնարավորությունը բավական մոտիվացնող է:

«Շատ սպասված փոփոխություն է, վերջապես մանկավարժները կարող են ցույց տալ իրենց կատարած աշխատանքը, գնահատվեն: Այսօր նախատսվում է նաև վերապատրաստման ծրագիր ֆիզկուլտ-հրահանգիչների, երաժշտության դաստիարակների, մեթոդիստների համար»,-ասաց Իրինա Պոնոմարենկոն:

Արևիկ Նիկողոսյանը գործող մանկավարժ է, աշխատում է Չարենցավանի «Հրաշք» մսուր-մանկապարտեզում: Կարևորելով նման նխաձեռնությունը՝ նշեց, որ ինքը պատրաստվում է դիմել հավելավճար ստանալու համար:

«Շատ ողջունելի է, որ այսքան տարի անց նման հնարավորություն կա: Ես շահագրգիռ եմ այս հարցում ու պատրաստվում եմ մասնակցել: Չորս բնութագրիչի համապատասխանում եմ: Ասեմ, որ դաստիարակների շրջանում ոգևորություն կա, բոլորն էլ դրական են գնահատում: Լավ հնարավորություն է կրթվելու, վերապատրաստվելու և հավելավճար ստանալու համար»,-ասաց Արևիկ Նիկողոսյանը:

Մանկավարժներն ազատ են հավելավճարի համար դիմումներ ներկայացնելու հարցում: Որևէ վերջնաժամկետ այդ առումով նախատեսված չէ:

Վերը նշված հնարավորությունը միակը չէ, այն բարեփոխումների ընդհանուր գործընթացի մի բաղադրիչն է: Նախակրթական համակարգում բարեփոխումները նախանշված են մի քանի ուղղություններով՝ մանկապարտեզաշինություն, մասնագիտական որակի բարձրացման վարձատրության ներդրում, նախադպրոցական կրթության բովանդակության վերանայում: