Ադրբեջանը ծրագրում է իսրայելական նոր զինատեսակներ գնել
Իսրայելական երկու պաշտպանական տեխնոլոգիական ընկերություններ՝ Meteor Aerospace-ը և SpearUAV-ը, պայմանագիր կկնքեն Ադրբեջանի հետ՝ անօդաչու թռչող սարքեր մշակելու համար արդեն այս տարի կամ 2024 թվականին:
Այս մասին գրում է Middle East Institute վերլուծական կենտրոնը:
«Մենք կարող ենք ակնկալել Sa'ar 62 դասի պարեկային նավի նոր պատվերներ, LORA և Barak-8 հրթիռների և, հնարավոր է, Iron Dome հակաօդային պաշտպանության համակարգի գնումներ», - ասվում է հոդվածում: