Պուտինը ցանկանում էր ավելի քիչ ՆԱՏՕ տեսնել իր սահմաններին, բայց ստացավ հակառակը. Ստոլտենբերգ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում էր ավելի քիչ ՆԱՏՕ տեսնել իր սահմաններում, բայց ստացավ հակառակը։
Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ դաշինքի ԱԳ նախարարների հանդիպումից առաջ պատասխանելով լրագրողների հարցերին։
ՆԱՏՕ-ի դաշնակիցներն ավելի լավ էին պատրաստված, նրա ռազմական ներկայությունը դաշինքի տարբեր թեւերում մեծացավ, և նոր անդամներ միացան ՆԱՏՕ-ին: Այսօր Ֆինլանդիան դառնում է դաշինքի անդամ, կարծում եմ, որ շուտով Շվեդիան նույնպես,-նշել է Ստոլտենբերգը: