Չինաստանը «բարոյական պարտք» ունի՝ նպաստելու Ուկրաինայում խաղաղությանը. Բորել
Չինաստանը բարոյական պարտք ունի նպաստելու Ուկրաինայում խաղաղության հաստատմանը և չպետք է աջակցի ագրեսորին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմամբ սկսված պատերազմում, երեքշաբթի օրը հայտարարել է Եվրամիության բարձրաստիճան դիվանագետը: Այս մասին գրում է The Jerusalem Post-ը։
«Չինաստանը բարոյական պարտք ունի նպաստելու արդար խաղաղությանը, նրանք չեն կարող ագրեսորի կողմը կանգնել»,-Բրյուսելում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպումից հետո ասել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Խոսեպ Բորելը։