Ես ջանք ու եռանդ չեմ խնայելու. Հրաչյա Սարգսյանը՝ Փաշինյանի խորհրդական նշանակվելու մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նորանշանակ խորհրդական՝ Հրաչյա Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․
Սիրելի՛ հայրենակիցներ,
Սիրելի՛ երևանցիներ,
Հարգելի՛ գործընկերներ,
Այսօրվանից ստանձնում եմ ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնը և ես ջանք ու եռանդ չեմ խնայելու իմ փորձն ու կարողությունները մեր երկրի զարգացման և բարեկեցության ուղղությամբ ներդնելու համար:
Շնորհակալ եմ վստահության համար: