Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՎրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվելՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էԹիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը (տեսանյութ)Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՄիքայել Արամյանցի ներդրումն ու հետքը Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործումՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը Հայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը Տաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվել Վրաստանում ձերբակալել, ապա ազատ են արձակել Մոնթե Մելքոնյանի սպանող ներկայացած ադրբեջանցուն Բուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համար Ֆրանսիայի ՆԳՆ-ն հոկտեմբերի 24-ին կայանալիք բողոքի ակցիաների համար կներգրավի 70 000 իրավապահի Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնը Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Փաշինյանը ստախոսությունը դարձրել է իշխանության ամրապնդման գլխավոր գործիք․ Զուրաբյան Նեթանյահուի հրամանով Իսրայելը այսօր սկսել է Հորդանան գետի Արևմտյան ափի շրջափակումըԴուք վաղուց քահանայական կարգ չունեք և իրավունք չունեք հանդես գալու որպես Եկեղեցու հոգևորականներ. Սամվել դպիրի կոչը՝ կարգալույծ քահանաներինՀայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման և այդ գործընթացում ամերիկյան ընկերությունների հետ համագործակցության հարցերըՎաղարշապատում բացահայտել են թմրամիջnցի ապօրինի իրացում․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)Ավարտվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՓոփոխություններ են կատարվել մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում

ԵՄ դիտորդական առաքելությունը դիտարկում ենք Ադրբեջանի ագրեսիվ հավակնությունները սահմանափակող գործոն

Ե՛վ բարեկամական խմբի, ե՛ւ միջխորհրդարանական հարթակներում ձեր աջակցությունը Հայաստանի բարձրաձայնած խնդիրներին չի կարելի թերագնահատել՝ սկսած խմբի անդամների հայտարարություններից մինչեւ խորհրդարանական վեհաժողովներում նախաձեռնած գրավոր հայտարարությունները. ասել է ԱԺ Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանն ապրիլի 4-ին Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Տեղեկանում ենք ԱԺ լրատվության վարչությունից։

Հռիփսիմե Գրիգորյանը նշել է, որ Շվեդիան՝ որպես ԵՄ անդամ եւ ներկայում ԵՄ նախագահող երկիր, կարեւոր գործընկեր է Հայաստանի համար: Բարեկամական խմբի ղեկավարը կարեւորել է նաեւ ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայումը: «Մենք առաքելությունը դիտարկում ենք որպես տարածաշրջանում Ադրբեջանի ագրեսիվ հավակնությունները սահմանափակող առանցքային գործոն»,- ասել է նա:

Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բյորն Սյոդերը կարեւորել է խորհրդարանական փոխգործակցության զարգացումը եւ հույս հայտնել, որ առաջիկայում երկկողմ հարաբերություններն առավել կընդլայնվեն եւ կզարգանան:

Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի անդամ, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը կարեւորել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայումը եւ նշել, որ նման առաքելության առկայությունն Արցախում եւս անհրաժեշտ է: «Դա խնդիրներին տեղում ծանոթանալու եւ իրավիճակը պատկերացնելու հնարավորություն կտա»,- ասել է նա: Պատգամավորն առաջնային է համարել արցախահայության ինքնորոշման իրավունքի ճանաչումը: Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաեւ փորձագիտական ներուժի զարգացման հարցում Շվեդիայի առաջադեմ փորձի ուսումնասիրման կարեւորությանը:

Բարեկամական խմբի անդամ Զարուհի Բաթոյանը կարեւորել է հետագա համագործակցությունն ու փորձի փոխանակումը, մասնավորապես, կանանց տնտեսական ակտիվությանը, սոցիալական ոլորտի, ինչպես նաեւ երեխաների՝ ընտանիքում ապրելու իրավունքին վերաբերող օրենսդրական կարգավորումների շուրջ:

Բարեկամական խմբի անդամ Իրինա Գասպարյանը, խոսելով Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների մասին, նշել է, որ մեր երկրում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները որոշ պետական դպրոցներում հնարավորություն ունեն ուսուցանելու իրենց մայրենի լեզուն:

Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի անդամ Լիլիթ Ստեփանյանն էլ անդրադարձել է Հայաստանի անվտանգային խնդիրներին՝ ընդգծելով սահմանամերձ համայնքներում բնակիչների ծանր վիճակը: Նա անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ինքնորոշման իրավունքին եւ հետաքրքրվել, թե ինչն է պատճառը, որ ԵՄ անդամ երկրները պատժամիջոցներ չեն կիրառում Ադրբեջանի դեմ:

Շվեդիայի կողմից Հայաստանում իրականացրած ՄԱԿ-ի ծրագրերին է անդրադարձել ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, բարեկամական խմբի անդամ Գեւորգ Պապոյանը: Նա կարեւորել է մի շարք ոլորտներում փորձի փոխանակումը:

Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր, ազգությամբ հայ Արին Կարապետը, կարեւորելով Հայաստանի հետ խորհրդարանական համագործակցությունը, առաջարկել է մշակել համատեղ աշխատանքների շրջանակ՝ միջազգային խորհրդարանական կառույցներում Հայաստանի խնդիրները բարձրաձայնելու եւ լուծումներ գտնելու համար:

Կողմերը կարեւորել են խորհրդարանական կապերի զարգացման անհրաժեշտությունը եւ առաջարկել բարեկամական խմբերի համագործակցությունը դարձնել առարկայական: