Բայրամովը հայտարարել է Ղարաբաղի հայերի վերաինտեգրման Ադրբեջանի պատրաստակամության մասին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Ադրբեջանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի նորանշանակ ներկայացուցիչ Բիկ Լումի հետ։
Հանդիպման ընթացքում Բայրամովն ընդգծել է Ադրբեջանի պատրաստակամությունը Ղարաբաղի հայերի վերաինտեգրման հարցում։
Միաժամանակ, նրա խոսքով, չնայած Ադրբեջանի խաղաղ նախաձեռնություններին, հայկական կողմը շարունակում է ռազմաքաղաքական սադրանքները։