NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

Եթե 11 հազար դասալիք է եղել, ապա Նիկոլ Փաշինյանը պիտի ձերբակալվի

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Շաբաթ օրը Աճարկուտ գյուղում ունեցած ելույթի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ուշագրավ ու սկանդալային հայտարարություն էր արել։ Ասել էր, թե 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ հայկական կողմում 11 հազար դասալիք է եղել։ Հետաքրքիր է, որ դրանից օրեր առաջ նույն բանն ասել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, որը մասնավորապես հայտարարել էր, թե պատերազմի օրերին ադրբեջանական բանակը դասալքության 0 դեպք է ունեցել, իսկ հայկական բանակը՝ 11 հազար դասալիք։ Փաստորեն, այս նույն թիվը հնչեցնում է, նախ՝ Ադրբեջանի նախագահը, ապա՝ ՀՀ վարչապետի կինը, այն դեպքում, երբ 11 հազար դասալքության դեպքը պետք է ենթադրի 11 հազար քրեական գործ, քանի որ դասալքությունը հանցակազմ պարունակող արարք է, եւ եթե 11 հազար դասալքության դեպք են արձանագրել, դա նշանակում է, որ առնվազն այդքան քրեական գործ պետք է հարուցված լինի։ Սակայն, ելնելով անմեղության կանխավարկածից, կարող ենք ասել, որ  նույնիսկ քրեական գործերի հարուցումը չի նշանակում, որ այդքան դասալքության դեպք է եղել, քանի որ դասալքություն հանցանքը հաստատված է համարվում, եթե կա օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ։ Մինչդեռ դասալքության  դեպքով նույնիսկ 10 գործ չկա հարուցված մեզանում։

2021 թվականի դրությամբ 44-օրյա պատերազմի ժամանակ ենթադրյալ դասալքության միայն 9 գործ է ուղարկվել դատարան, եւս 7 գործ կապված է պատերազմի օրերին զորամասն ինքնակամ լքելու հետ։  
Թեմայի առնչությամբ զրուցեցինք զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ Մովսես Հակոբյանի հետ՝ հարցնելով, թե հնարավո՞ր է 11 հազար դասալիք լինի հայկական բանակում, ինչպես վարչապետի կինն ու Իլհամ Ալիեւն են պնդում։ «Այդ ինֆորմացիային ես չեմ տիրապետում, այդ ինֆորմացիային հանրապետության դատախազն է տիրապետում»,- պատասխանեց Մովսես Հակոբյանը։ Հարցրինք՝ ինչպե՞ս է ստացվում, որ վարչապետի կինն է տիրապետում այդպիսի ինֆորմացիայի ու կոնկրետ թվեր է հնչեցնում, դա նորմա՞լ է, Մովսես Հակոբյանը պատասխանեց․ «Ոչ, դա նորմալ չէ, վարչապետի կինը լավ կլինի՝ իր տնով զբաղվի, իր երեխաների դաստիարակությամբ»։

Դիտարկմանը, որը ինքը պաշտպանության բանակի հրամանատար է եղել, ապա՝ նաեւ Գլխավոր շտաբի պետ եւ բանակը ճանաչում է, հնարավո՞ր է, որ հայկական բանակը 11 հազար դասալիք ունենա, Մովսես Հակոբյանն արձագանքեց․ «Նայած ոնց ես ղեկավարում, կարելի է սարքել 28 հազար, կարելի է սարքել 0, դա կախված է նրանից, թե ղեկավարումն ինչպես է, ղեկավարից է կախված»։ Նրան հարցրինք նաեւ՝ ճի՞շտ է այն պնդումը, որ պատերազմը դասալիքների պատճառով ենք պարտվել, Հակոբյանը պատասխանեց. «Ոչ, սխալ կառավարման պատճառով ենք պարտվել»։

Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ եթե 11 հազար դասալքության մասին են հայտարարում, ապա պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեր առաջին հերթին գլխավոր հրամանատարական կազմը. «Այդ անձի հայտարարությունը սինքրոն նույն հայտարարությունն է, ինչ Ալիեւն է անում, սրանք իշխանության գալուց հետո ամբողջությամբ, սինքրոն հայտարարում են մեր թշնամիների բոլոր մտքերն ու հայտարարությունները, այսինքն՝ սրանք անում են այն, ինչ անում են մեր ոխերիմ թշնամիները, հետեւաբար՝ մենք ներքին թշնամու հետ գործ ունենք։ «11 հազար դասալիք» արտահայտությունը ոչ միայն կարող էր 11 հազար քրեական գործ լինել, այլեւ 11 հազար դասալքության պայմաններում՝ երկրի առաջին դեմքը, բանակի հրամանատարական կազմը՝  ի դեմս պաշտպանության նախարարի, Գլխավոր շտաբի պետի, պետք է կանգնեին դատարանի առաջ, հասկանո՞ւմ եք, նման մասսայական դասալքության վերաբերյալ հայտարարություն են տարածում։ Այդ հայտարարությունը պետք է քրեական վարույթի հիմք լիներ, որը չի արվում»,- ասաց Թաթուլ Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ այս հայտարարությունը բանակը կազմաքանդելու եւ Հայաստանն ապառազմականացնելու նպատակ ունի։ «Այս հայտարարությունն այն բանի շարունակությունն է, ինչ իրենք սկսել են՝ բանակը կազմաքանդելը։ Արցախում իրենք արդեն հասել են դրան, հիմա ցանկանում են Հայաստանն ապառազմականացնել, սա նրանց պլանավորված, շարունակական քաղաքականությունն է։ Ինչպե՞ս կարող է երկրի ղեկավարի տիկին կոչվածը, ես չեմ ցանկանում կնոջն ածականներով բնութագրել, սա ամենաստոր բանն էր, որ կարելի էր անել հայոց բանակի նկատմամբ։ Պետական դավաճանության վերաբերյալ մի քանի տասնյակ քրեական գործեր հարուցեցին, քանի՞ մարդու դատեցին դատավաճանության համար, 100 դոլարանոց դավաճաննե՞ր են լինում․ մարդկանց բռնում էին, կալանավորում, հետո արդարացման հիմքով բաց էին թողնում։ Սա մեր ամբողջ ժողովրդին վախի մթնոլորտի մեջ պահելն է, ժողովրդի հոգեբանական կոդը կոտրելը, ինքնապաշտպանական բնազդը ոչնչացնելն է․ «Դուք կռվող ազգ չեք, դուք վախկոտ ազգ եք»։ 11 հազար դասալիքի թիվ հրապարակելը երկրի ողնաշարը կոտրել է նշանակում։ 11 հազարը բանակի համար մեծ նշանակություն ունեցող թիվ է, Հայաստանը փոքր երկիր է, բայց Հայաստանը բանակ ուներ, որը տարածաշրջանում ամենամարտունակ բանակն էր։ 11 հազար դասալիքի պայմաններում երկրի գերագույն, գխավոր հրամանատար կոչված ազգակործան պատուհասը՝ իր ԳՇ պետի հետ, իր պաշտպանության նախարարի հետ, ԱԱԾ տնօրենի հետ ձեռք-ձեռքի բռնած՝ պիտի մտնեին մեկուսարան։ 11 հազար թիվ չի կարող լինել, դա մասսայական դասալքության մասին է խոսում, ոչ թե 5-10 հոգու, եւ եթե այսօր իրավապահ համակարգ գոյություն ունենար, էս հայտարարությունն անմիջապես պետք է հանդիսանար քրեական վարույթի հիմք, եւ պետք է ձերբակալվեր վարչապետ կոչեցյալը։ Սա միակ ճանապարհն էր, բայց սա չի լինում, քանի որ սրանց ձեռքի տակ է իրավապահ համակարգը։ Եթե այդպիսի հայտարարություն անում է առաջին տիկին կոչեցյալը, ապա նշանակում է, որ դա իր ամուսնու թելադրանքով է անում, եւ դա արվում է պլանավորված, հաշվենկատ գործողություններով»,- ասաց Պետրոսյանը։

Թաթուլ Պետրոսյանը կարծում է նաեւ, որ կանխամտածված կերպով փորձում են մեր տարածքները զիջել։ «Կառավարության նիստում հայտարարում են, որ սահմաններից պետք է դուրս բերել բանակը, սահմանապահները պետք է հսկեն սահմանները։ Այսօր մենք 1400 կմ-ից ավելի սահմանային գոտի ունենք, սահմանապահ զորքերն իրենց թեթեւ տեխնիկայով ի վիճակի չեն պատերազմական իրավիճակում դիրքերը պահել։ Սա դիտավորյալ է անում՝ այն բանի համար, որ սահմանապահ զորքերը, որպես ծառայողներ, իր հրամանը կատարեն եւ դիրքերից հետ քաշվեն, իսկ բանակում պայմանագրայինները, կամավորականները, ժամկետային զինծառայողները, շատերը հրամանը չեն կատարում ու դիրքերը չեն լքում։ Նպատակը հետեւյալն է․ սահմանապահ զորքեր կանգնեցնի եւ երբ հրաման տա, դիրքերից իջնեն, էլի տարածքներ զիջեն, ինչպես Տեղ համայնքում։ Սա է իրենց վերջնական նպատակը»,- ասաց Պետրոսյանը։