Հայաստանի բանակին սպառազինությամբ աջակցություն և ոչ միայն. ինչ հնարավոր գործողությունների կգնա Իրանը Հայաստանի և Ադրբեջանի միջև ճգնաժամի դեպքում (լուսանկար)
Իրանական էլեկտրոնային ռեսուրսները տարածել են գրաֆիկական պատկեր այն մասին, թե ինչ հնարավոր գործողությունների կգնա Իրանը Հայաստանի և Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման միջև ճգնաժամի պայմաններում։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Ըստ այդմ, Թեհրանը նախատեսում է՝ զորավարժությունների և ռազմական վարժանքների անցկացում, դիվանագիտական խողավակներով զգուշացում Բաքվին, Հայաստանի հետ երկկողմ ռազմական պայմանագրի կնքում, սահմանափակ ռազմական գործողություն ԱԹՍ-ներով և հրթիռներով, Հայաստանի բանակին սպառազինությամբ աջակցություն և զինվորական խորհրդականների տրամադրմամբ լոգիստիկ օժանդակություն։
Կից՝ գրաֆիկական պատկերը պարսկերենով»,- գրել է Ոսկանյանը` օգտագործելով «մեր_բարեկամ_Իրանը» հեշթեգը:
