Աբրահամ Մանուկյանին, նրա որդիներին, կնոջը ապօրինի ծագման գույքի գործով հրավիրվել են դատախազություն
ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը ծանուցումներ է ուղարկել ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին, նրա երկու որդիներին՝ Արթուր և Հակոբ Մանուկյաններին և կնոջը՝ Աիդա Մանուկյանին: Այս մասին տեղեկանում ենք azdarar.am-ից:
Նրանք ապրիլի 26-ին հրավիրվել են դատախազություն՝ իրենց պատկանող գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքում կազմված ամփոփագրի վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու համար։