Վահան Քերոբյանը հանդիպել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության փոխնախարարի հետ
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երեկ՝ ապրիլի 4-ին, ընդունել է Իտալիայի Հանրապետության Արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության փոխնախարար Էդմոնդո Չիրիելիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Քերոբյանը։
«Բարձր եմ գնահատել հայ եւ իտալացի ժողովուրդների բարեկամական հարաբերությունները, ընդհանուր հետաքրքրությունները, ինչպես նաեւ երկու երկրների տնտեսական համագործակցության մեծ ներուժի առկայությունը։
Հյուրերին ներկայացրել եմ Տնտեսության արդիականացման միջոցառումը եւ Գագարին ներդրումային նախագիծը, որոնց շրջանակներում եւս կարող ենք ծավալել արդյունավետ համագործակցություն»,- նշել է նախարարը։