Անօդաչու թռչող սարքը փորձել է գրոհել Իրանում գտնվող ռազմական օբյեկտի ուղղությամբ
Իրանի իշխանությունները հայտնել են Սպահան նահանգում պաշտպանության նախարարության օբյեկտի վրա հարձակման անհաջող փորձի մասին:
Այս մասին գրում է իրանական Tasnim գործակալությունը։
Հաղորդվում է, որ անօդաչու թռչող սարքը, որը փորձել է հարվածել օբյեկտին, խոցվել է հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։