Ղազախստանն արձագանքում է Պուտինին ձերբակալելու ՄՔԴ որոշմանը
Ղազախստանը չի ստորագրել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը, հետևաբար այդ փաստաթուղթը չի տարածվում հանրապետության վրա։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի փոխարտգործնախարար Էրմուխամբեթ Կոնուսպաևը։
Այս կերպ նա արձագանքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կալանավորման վերաբերյալ օրդերի տրամադրմանը։
Հիշեցնենք, որ մարտի 17-ին նախաքննական պալատը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ ձերբակալության օրդեր է տվել։