Երկրաշարժ` Մինգեչաուրի ջրամբարի տարածքում
Մինգեչաուրի ջրամբարի տարածքում երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի Սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը։
Սեյսմիկ հետախուզության բյուրոյի տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 11:37-ին՝ Մինգեչաուրի ջրամբարի տարածքում՝ կայարանից 33 կմ հյուսիս-արևմուտք։
Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: