Բախմուտը վերածվել է «իսկական մսաղացի». Պենտագոն
ԱՄՆ ռազմական ղեկավարությունը կարծում է, որ Ուկրաինայի Դոնեցկի մարզի Բախմուտ քաղաքի պաշտպանությունը Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակման նախապատրաստման մաս է կազմում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան։
Պենտագոնը նշել է, որ Բախմուտը վերածվել է «իսկական մսաղացի»:
Միաժամանակ նա նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերը միանշանակ ուժ և միջոցներ ունեն ռազմական գործողությունների նոր փուլ անցնելու համար.
«Իհարկե, մենք լիովին վստահ ենք, որ Ուկրաինան իսկապես ունի անհրաժեշտ տեխնիկա։ Եվ քանի որ մենք օգնում ենք նրանց տեղակայել նոր վերապատրաստված զորքեր, նրանք իսկապես հնարավորություն ունեն անցնելու հաջորդ փուլ մարտի դաշտում»,-նշելէ նա: