Էնդրիկի կենսագրությունը «Ռեալում» կարող է սահմանափակվել ընդամենը 4 րոպեովՆերմուծող երկրները բախվել են ցորենի պաշարների սպառմանըՀայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել ՍպերցյանըՀայաստանը ԱՊՀ գործընկերներին ներկայացրել է միգրացիայի կառավարման իր փորձըԿամո Ցուցուլյանը ԱՊՀ գործընկերներին ներկայացրել է Հայաստանի ոստիկանության բարեփոխումներըՀայաստանն ու Բելգիան քննարկել են տնտեսական և միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումըՈսկանյան Աստվածաշնչի տպագրության 360-ամյակին նվիրված գիտաժողով կանցկացվիՀայաստանը ռուսական հրուշակագործների համար ամենաարագ աճող արտահանման ուղղություններից մեկն էԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը վերջին տեղում էՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՖրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակրի վրա հրդեհ է բռնկվելՀայաստանում գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների համար սեմինար է անցկացվել«Կանանց գաղութում» հաշվառված կինը սուր կտրող առարկայով հարվածներ է հասցրել 51-ամյա տղամարդունՀայաստանն ու Իրանը կարևորել են հանրային հաղորդակցության ոլորտում համագործակցությունըՎեհափառը կարևորել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի դերը Հայաստանի և Սփյուռքի զարգացման գործումՀայաստանի օդային տարածքն իրանական ինքնաթիռների համար փակելը Հայաստանին ավելի մեծ վնաս կհասցներ, քան Իրանին. փորձագետԵրևանում BMW-ն բախվել է Mitsubishi-ին և վրաերթի ենթարկել հետիոտնին. կա վիրավորԲերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել էՆոյեմբերի 1-ից կենսաչափական ծառայություններ կմատուցվեն ժամանակակից պայմաններում․ կգործի 14 նոր գրասենյակՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըՊուտին․ Ռուսաստանը հպարտանում է իր հերոսներով, նրանք գործով ապացուցել են իրենց նվիրվածությունըՌուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. ԶելենսկիԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՄիրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքըՄայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն էՋիլում հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմինՖրանսիայի իշխանությունները շարունակվող բողոքների պատճառով հարյուրավոր դպրոցներ են փակումԼիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսինՈստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններ․ ՆԳՆ-ն զգուշացնում էԱդրբեջանն ու Պակիստանը համատեղ հատուկ զորավարժություններ են անցկացրելՀայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության մրցույթԸնդգծվել է Հայաստանի և Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի փոխկապակցման նշանակությունըԽուդաթյանը Լայպցիգի քաղաքապետի հետ քննարկել է ենթակառուցվածքներին վերաբերող հարցերԵԱՏՄ միջկառավարական խորհուրդը Մինսկում․ 15 կարևոր հարց և նոր ծրագրերՄիրզոյանն ու Իրանի խորհրդարանի խոսնակը քննարկել են տրանսպորտային կապերի զարգացումըՎրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերը2026-ի հունվար-օգոստոսին արդյունաբերությունն աճել է 7,4%-ով. Պապոյան«Ռոսատոմ»-ը պատրաստ է զբաղվել Երևանի «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի վնասազերծմամբԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 2 հարցՔրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էԱրաղչին դրական է գնահատել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև շարունակվող շփումները«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՍևանա լճի մակարդակն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ովՍաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիոն ուժերը Եմենում հարվածել են հութիների 300 թիրախիՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԴոլարը, եվրոն ու ռուբլին էժանացել ենՍանիտարական խախտումներ՝ Ստեփանավանի հանրային սննդի օբյեկտում․ գործունեությունը կասեցվել էԻսպանիայի վարչապետը հայտարարել է խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ նշանակելու մասինԼարսում հայ վարորդները կոնյակով բարձված բեռնատարներով 1 ամսից ավել է կանգնած վիճակում ենԻ՞նչն է Ուայթ-Քեյնին տարել Մայր Աթոռ․ քաղաքագետ
Հասարակություն

Բջջային հեռախոսների վաճառքի սրահներից տասնյակից ավելի գողության դեպքեր են բացահայտվել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել են Երևանում գործող խանութ-սրահներից, վաճառքի և սպասարկման կենտրոններից կատարված գողության, գողության փորձի, կողոպուտի, կողոպուտի փորձի, ինչպես նաև շորթման բազմաթիվ դեպքեր:

ՔԿ-ից հայտնում են, որ քննությամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ Երևանի 37-ամյա և Արագածոտնի մարզի 35-ամյա բնակիչները, 2022թ. օգոստոսի 6-ից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում այցելել են Երևան քաղաքի տարբեր հասցեներում գործող՝ հեռահաղորդակցության օպերատոր հանդիսացող ընկերությունների, բջջային հեռախոսների և հեռահաղորդակցության սարքավորումների վաճառքով զբաղվող ընկերությունների վաճառքի և սպասարկման կենտրոններ, որտեղ գտնվող ցուցատախտակների և վաճառասեղանների վրայից, որոշ դեպքերում միայնակ, որոշ դեպքերում՝ օժանդակությամբ, գաղտնի հափշտակել են բջջային հեռախոսներ, անլար ականջակալներ, արտաքին լիցքավորիչ սարքեր և այլ իրեր՝ ընկերություններին պատճառելով տարբեր չափերի գույքային վնաս:

Դեպքերից 3-ի ժամանակ՝ նրանք ցուցատախտակի վրայից գաղտնի հափշտակել են բջջային հեռախոսներ կամ անլար ականջակալ, սակայն նկատվելով վաճառասրահների աշխատակիցների կամ հաճախորդի կողմից, դիմել են փախուստի՝ տանելով կամ թողնելով գողացված ապրանքը։

Քննությամբ պարզվել է նաև, որ 37-ամյա տղամարդը, գտնվելով Երևան քաղաքի Կարապի լճի մոտակայքում, օգտվելով քաղաքացու անուշադրությունից, գաղտնի հափշտակել է վերջինիս դրամապանակը, որի մեջ եղել է բջջային հեռախոս և բանկային քարտեր:

Քաղաքացին, հայտնաբերելով դրամապանակի և հեռախոսի բացակայությունը՝ զանգահարել է իր հեռախոսահամարին, որին պատասխանել է 37-ամյա տղամարդը: Վերջինս, հրաժարվելով վերադարձնել քաղաքացուն պատկանող դրամապանակը և բջջային հեռախոսը՝ ետ չվերադարձնելու սպառնալիքով, նրանից պահանջել է 20.000 ՀՀ դրամ, որին քաղաքացին համաձայնվել է: Ապա ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների հեռակա դիտարկմամբ, Առնո Բաբաջանյանի արձանի մոտ, քաղաքացին մոտեցել է 37-ամյա տղամարդուն, պահանջել իր դրամապանակն ու բջջային հեռախոսը, սակայն վերջինս վերադարձրել է միայն դրամապանակը, իսկ բջջային հեռախոսը վերադարձրել է պարեկային ծառայության հիշյալ աշխատակիցների մոտենալու ժամանակ, որից հետո նա ձերբակալվել է:

37-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասով (12 դրվագ), 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 253-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 44-254-րդ հոդվածի 1-ին մասով, 44-253-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

35-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասով, 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 46-254-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ): Որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելքը:

Նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Քննությամբ պարզվել է, որ նշված հանցանքները կատարվել են խանութ-սրահներում, վաճառքի և սպասարկման կենտրոններում անվտանգության համակարգերի բացակայության կամ դրանց խափանված լինելու, ինչպես նաև՝ անվտանգությունն ապահովող աշխատակիցների թույլ վերահսկողության պատճառով: Որոշ դեպքերում թեև սրահներում առկա են եղել տեսանկարահանող սարքեր, սակայն դրանք չեն գործել կամ անորակ են տեսագրել:

Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնի պետի կողմից միջնորդագրեր են ուղարկվել հեռահաղորդակցության օպերատոր հանդիսացող ընկերությունների, բջջային հեռախոսների և հեռահաղորդակցության սարքավորումների վաճառքով զբաղվող համապատասխան ընկերությունների տնօրեններին, որպեսզի նմանատիպ հնարավոր նոր հանցավոր ոտնձգությունները նախականխելու նպատակով գործուն միջոցներ ձեռնարկվեն հանցագործությանը նպաստած նշված պատճառներն ու պայմանները վերացնելու ուղղությամբ։