Բոբ Բլեքմանն Ադրբեջանում անդրադարձել է Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններին
Ապրիլի 5-ին Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի՝ Ադրբեջանի հետ միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Բոբ Բլեքմենի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Միլլի Մեջլիսի՝ Մեծ Բրիտանիայի հետ միջխորհրդարանական հարաբերությունների աշխատանքային խմբի անդամների հետ: Այս մասին գրում է APA-ն՝ հղում տալով Ադրբեջանի Միլի Մեջլիսի մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությանը:
Նշվում է, որ Ադրբեջան-Մեծ Բրիտանիա միջխորհրդարանական կապերի աշխատանքային խմբի ղեկավար Սոլթան Մամեդովը, որը ողջունել է հյուրերին և իր գոհունակությունը հայտնել հանդիպման կապակցությամբ, Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատվիրակության անդամներին է փոխանցել խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի ողջույնները։
Նա խոսել է երկու երկրների միջև հաջող զարգացող ռազմավարական համագործակցության, տարբեր ոլորտներում, հատկապես տնտեսության և էներգետիկայի ոլորտներում հաստատված հաջող հարաբերությունների մասին և ասել, որ Ադրբեջանը Միացյալ Թագավորության ամենամեծ գործընկերն է Հարավային Կովկասում։ Սոլթան Մամեդովը նշել է, որ խորհրդարանները դրական դեր են խաղում Ադրբեջանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունների զարգացման գործում և ընդգծել երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի կարևորությունը։
Ադրբեջան-Մեծ Բրիտանիա միջխորհրդարանական հարաբերությունների աշխատանքային խմբի ղեկավարը հյուրերին տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած նախաձեռնությունների և քայլերի մասին, ինչպես նաև տեղեկացրել է օկուպացված տարածքներում իրականացվող շինարարական ծավալուն ծրագրերի մասին։ Ուշադրության է արժանացել, որ Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է «խաղաղության պայմանագիր» կնքել՝ հիմնված միջազգային իրավունքի 5 սկզբունքների վրա։