Էնդրիկի կենսագրությունը «Ռեալում» կարող է սահմանափակվել ընդամենը 4 րոպեովՆերմուծող երկրները բախվել են ցորենի պաշարների սպառմանըՀայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել ՍպերցյանըՀայաստանը ԱՊՀ գործընկերներին ներկայացրել է միգրացիայի կառավարման իր փորձըԿամո Ցուցուլյանը ԱՊՀ գործընկերներին ներկայացրել է Հայաստանի ոստիկանության բարեփոխումներըՀայաստանն ու Բելգիան քննարկել են տնտեսական և միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումըՈսկանյան Աստվածաշնչի տպագրության 360-ամյակին նվիրված գիտաժողով կանցկացվիՀայաստանը ռուսական հրուշակագործների համար ամենաարագ աճող արտահանման ուղղություններից մեկն էԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը վերջին տեղում էՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՖրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակրի վրա հրդեհ է բռնկվելՀայաստանում գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների համար սեմինար է անցկացվել«Կանանց գաղութում» հաշվառված կինը սուր կտրող առարկայով հարվածներ է հասցրել 51-ամյա տղամարդունՀայաստանն ու Իրանը կարևորել են հանրային հաղորդակցության ոլորտում համագործակցությունըՎեհափառը կարևորել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի դերը Հայաստանի և Սփյուռքի զարգացման գործումՀայաստանի օդային տարածքն իրանական ինքնաթիռների համար փակելը Հայաստանին ավելի մեծ վնաս կհասցներ, քան Իրանին. փորձագետԵրևանում BMW-ն բախվել է Mitsubishi-ին և վրաերթի ենթարկել հետիոտնին. կա վիրավորԲերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել էՆոյեմբերի 1-ից կենսաչափական ծառայություններ կմատուցվեն ժամանակակից պայմաններում․ կգործի 14 նոր գրասենյակՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըՊուտին․ Ռուսաստանը հպարտանում է իր հերոսներով, նրանք գործով ապացուցել են իրենց նվիրվածությունըՌուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. ԶելենսկիԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՄիրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքըՄայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն էՋիլում հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմինՖրանսիայի իշխանությունները շարունակվող բողոքների պատճառով հարյուրավոր դպրոցներ են փակումԼիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսինՈստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններ․ ՆԳՆ-ն զգուշացնում էԱդրբեջանն ու Պակիստանը համատեղ հատուկ զորավարժություններ են անցկացրելՀայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության մրցույթԸնդգծվել է Հայաստանի և Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի փոխկապակցման նշանակությունըԽուդաթյանը Լայպցիգի քաղաքապետի հետ քննարկել է ենթակառուցվածքներին վերաբերող հարցերԵԱՏՄ միջկառավարական խորհուրդը Մինսկում․ 15 կարևոր հարց և նոր ծրագրերՄիրզոյանն ու Իրանի խորհրդարանի խոսնակը քննարկել են տրանսպորտային կապերի զարգացումըՎրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերը2026-ի հունվար-օգոստոսին արդյունաբերությունն աճել է 7,4%-ով. Պապոյան«Ռոսատոմ»-ը պատրաստ է զբաղվել Երևանի «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի վնասազերծմամբԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 2 հարցՔրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էԱրաղչին դրական է գնահատել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև շարունակվող շփումները«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՍևանա լճի մակարդակն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ովՍաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիոն ուժերը Եմենում հարվածել են հութիների 300 թիրախիՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԴոլարը, եվրոն ու ռուբլին էժանացել ենՍանիտարական խախտումներ՝ Ստեփանավանի հանրային սննդի օբյեկտում․ գործունեությունը կասեցվել էԻսպանիայի վարչապետը հայտարարել է խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ նշանակելու մասինԼարսում հայ վարորդները կոնյակով բարձված բեռնատարներով 1 ամսից ավել է կանգնած վիճակում ենԻ՞նչն է Ուայթ-Քեյնին տարել Մայր Աթոռ․ քաղաքագետ
Հասարակություն

«Մեծ և Փոքր Սյունիքներ» հուշակոթողն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ՝ ոչնչացման սպառնալիքի առաջ

2023 թվականի մարտի 29-ին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի նախկին երթուղու փակումից և արդեն ապրիլի սկզբին՝ նոր երթուղու արևմտյան հատվածը (Կոռնիձոր և Տեղ գյուղերով անցնող) ամբողջապես գործարկումից հետո, Սյունիքի մարզի Զաբուխ և Ջագազուր (Ձագաձոր) գյուղերի հետ միասին Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել Սյունիքի և Արցախի սահմանագլխին՝ «Մեծ և Փոքր Սյունիքներ» կամ «Մայր Հայրենիք» կոչվող հուշակոթողը: Այս մասին գրում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org (http://monumentwatch.org/) կայքը։

Հուշարձանը կառուցվել է 2004 թվականին Մեծ և Փոքր Սյունիքների (պատմականորեն Փոքր Սյունիք է կոչվել Արցախը) միասնության գաղափարով՝ Ճարտարապետ Սևադա Զաքարյանի կողմից։ Արցախի Հանրապետության մուտքն ազդարարող հուշակոթողին կից 2007 թվականին կանգնեցվել է խաչքար։

Հուշարձանի ճարտարապետն իր մտահոգությունները ավելի վաղ կիսել էր «Սյունյաց երկիր» թերթի խմբագրության հետ և նշել, որ հուշարձանի լիարժեք ապամոնտաժումն ու Սյունիք տեղափոխումը անհնար է, քանզի քարերը կդառնան անօգտագործելի, ինչը թույլ չի տա նախկին տեսքով վերականգնել հուշարձանը: Տեղափոխել կարելի է միայն կից գտնվող խաչքարը։

Հայկական կողմը 2023 թվականի ապրիլի 3-ին տեղափոխեց խաչքարը, և սա կարելի է համարել եզակի բացառություն, երբ հուշարձանը հանվում է իր պատմական լանդշաֆտից, կտրվում իր ամբողջականությունից՝ հանուն փրկության։ Ադրբեջանական թելեգրամյան ալիքները, արդեն իսկ աղաղակում են հուշարձանի մոտալուտ ավերման և ոչնչացման հեռանկարի մասին։

«Մեր Արձագանքը

1954 թվականի Հաագայի կոնվենցիան, որը նաև մյուս միջազգային պայմանագրերի հիմքն է, իր առաջին հոդվածով սահմանում է․ «Մշակութային արժեքը անկախ ծագումից կամ սեփականատիրոջից, յուրաքանչյուր ժողովրդի համար մեծ նշանակություն ունեցող շարժական կամ անշարժ ժառանգությունն է, ինչպիսիք են ճարտարապետության, արվեստի կամ պատմության հուշարձանները, անկախ դրանց կրոնական կամ աշխարհիկ բնույթից»։

Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։

Քանի որ «Մայր Հայրենիք» հուշարձանն այժմ գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ, այն պաշտպանված է Հաագայի 1954 թվականի Առաջին Արձանագրությամբ, որը նախատեսված է գրավյալ (օկուպացված, յուրացված) տարածքներում մշակութային կամ հոգևոր արժեքների պաշտպանության համար։ Արձանագրության 1-ին կետը նշում է, որ «Յուրաքանչյուր Կողմ պարտավորվում է կանխել զինված հակամարտության ժամանակ իր կողմից գրավված տարածքից մշակութային արժեքների վնասը, արտահանումը, կամ փոխանցումը երրորդ երկիր»։ Նկատենք, որ Ադրբեջանը, 1993 թվականի սեպտեմբերի 20-ից ընդունել է այս արձանագրությունը և պարտավորվել հետևել դրույթներին:

Սակայն, ինչպես ցույց են տալիս այս և դրան նախորդած բազմաթիվ դեպքերը, Ադրբեջանը միանշանակորեն իրականացնում է մշակութային ցեղասպանություն՝ ոտնահարելով միջազգային կոնվենցիաներով ստանձնած իր պարատավորությունները»,- գրում է monumentwatch.org կայքը։