Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովը
Մամուլ

Ավելի «ներքև» պարզապես չի լինում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գնալով ամրացող տպավորություն է, որ փողոցից իշխանության հասած ՔՊ-ում հատուկ որոշում է ընդունվել «փողոցային» դրսևորումներով աչքի ընկնելու վերաբերյալ: Ընդ որում՝ էլի ամրացող տպավորություն է, որ նույնիսկ մրցույթ է հայտարարվել՝ ով ավելի աչքի կընկնի այդ գործում: Եվ ահա, ՔՊ-ի կուսակտիվն անշեղորեն իրագործում է «պլենումի» այդ որոշումն ու, առանց չափազանցության, կաշվից դուրս է գալիս «աչքի ընկնելու» համար:

Օրինակ՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության (!!!) և հանրային հարցերի հանձնաժողովի նիստում ՄԻՊ թեկնածուի վրա քպականների զանգվածային հարձակումը, հատկապես Արթուր Հովհաննիսյանի ու Ռուստամ Բաքոյանի աննկարագրելի սանձարձակ պահվածքը, թեկնածուի հասցեին ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու բացահայտ սպառնալիքները, է՛լ լեզու կտրելու, է՛լ չգիտես ինչի վերաբերյալ արտահայտություններն ինքնին բնութագրական են: Բնութագրական՝ դրանք գործածողների համար:

Բոլորը տեսան: Դա փողոցի էլ չէ, այլ հենց «քուչի» մակարդակ էր: Անխուսափելի իշխանափոխությունից հետո (հիշեցնենք, որ ամեն ինչ վերջ ունի, վերջիվերջո), թերևս, հոգեբանների համար աշխատանքի լայն ճակատ կբացվի: Բայց մինչ այդ, այսինքն՝ հիմա էլ մասնագետները կարծում են, որ նման պահվածքը խորքային պատճառներ ունի: Դրանցից առաջինը այս տեսակի անցյալն է, նույնիսկ սեփական բակերում ընդունված չլինելը, ճնշված լինելը, կյանքում կայացած չլինելն ու հիմա իշխանության տված հնարավորություններով բոլորից «մուռ հանելը»:

Երկրորդը՝ չէ, վիրավորվելը չէ, նրանք այդ հատկությունը չունեն: Երկրորդը վախն է՝ եղածը կորցնելուց ու այդ նույն անցյալին վերադառնալուց... Մտածելու բան է: Ու այդքանից հետո, օրինակ՝ նույն Արթուր Հովհաննիսյանը «հատակին» հասնելու, տակից թակոցներ լսելու մասին է խոսում: Չնայած, էլ ինչի՞ց խոսեն, եթե վաղուց շրիշակն անցել են, հատակն անցել են, նկուղի հատակն էլ են ծակել-անցել և շարունակում են «խորանալ»: Այնքան, որ տակից որևէ թակոց իրենք լսել չեն կարող, լավագույն դեպքում՝ հենց իրենցը...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում