Իսրայելի ռեժիմը կհեռանա ավելի շուտ, քան մենք կանխատեսում էինք. Ալի Խամենեի
Իսրայելի առջև ծառացած տարբեր ճգնաժամերն արագացրել են ռեժիմի ոչնչացումը:
Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին կառավարության մի խումբ պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ:
«Մենք ասացինք, որ Սիոնիստական ռեժիմը չի գոյատևի առաջիկա 25 տարիներին։ Բայց նրանք՝ սիոնիստները շտապում էին և ցանկանում էին որքան հնարավոր է շուտ հեռանալ»,- շարունակել է նա։